Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու արտահերթ նախագահական ընտրություններ։ Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացվել է պարբերաբար երկարաձգվող «արտակարգ դրության» ռեժիմի՝ ևս 3 ամսով երկարացնելու մասին որոշումից ժամեր առաջ։ Այդ որոշման համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նախապես հայտարարված տարեթվից գրեթե 18 ամիս առաջ՝ հունիսի 24-ին։

Բրիտանական «The Economist» ամսագիրը անդրադարձել է Թուրքիայում առաջիկայում կայանալիք արտահերթ ընտրություններին։
«Պարոն Էրդողանը, որ «արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում իր ձեռքն է հավաքել բոլոր լծակներն ու վերահսկում է գրեթե բոլոր մեդիա կառույցներն ու պետական հաստատությունները։ Եվ, ըստ ամենայնի, նա հեշտությամբ կհաղթի այս մրցապայքարում, որի առումով ոչ ոք չի էլ ակնկալում, որ այն արդար է լինելու»- ասված է հոդվածում։
Նշենք, որ Արևմտյան Հայաստանի Ազգայի Խորհուրդը դատապարտում է Թուրքիայում կայանալիք ընտրությունները և կոչ է անում բոյկոտել այդ ընտրությունները։