«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 1-ին, «Ելք»-ի կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56, ձեռնպահ չկա:

Նշենք, որ այս քվեարկությունից 7 օր անց՝ մայիսի 8-ին, անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

News.am