ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – Ապրիլի 28-ին «Սուր» եւ «Հասանքեյֆ»ի Համաշխարհային Գործողության Օրի կապակցությանբ բազմաթիվ քաղաքներում անցկացվեցին միաժամանակյա գործողություններ:
Ապրիլ 28-ին «Սուր» եւ «Հասանքեյֆ»ի Գլոբալ Գործողության Օրի կապակցությանբ Բաթման և Ամիդ (Դիարբեքիր) քաղաքների գլխավորությամբ բազմաթիվ քաղաքներում ՝՝Մենք Սուր-ում ենք, մենք Հասանքեյֆում ենք, մենք չենք գնում, մենք չենք էլ գնա՝՝ լոզունգներով անցկացվեց միաժամանակյա գործողություններ, որով պահանջում էին դադարեցնելով շենքերի քանդումը :
Տեղի ունեցած ցույցի ժամանակ Ժողովուրդների Ժողովրդական Կուսակցության և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ձայն բարձրացրին ջրամբարի տակ մնացող պատմական քաղաքի մասին:
Բողոքարկողները նշեցին, որ 50 տարվա կյանք ունեցող ջրամբարի համար ոչնչացնում են 12 հազարամյա պատմությանը ունեցող քաղաքը։
Ժողովուրդների Ժողովրդական Կուսակցության անդամ Սիբել Յիղիթպաշն էլ իր խոսքում ասաց. “Դեռ երբեք այդպիսի ոչնչացում չի եղել: Այս պատմությունը տեսել է առնվազն 40 քաղաքակրթություն, սակայն նրանցից ոչ մեկը այսչափ չի այրել այն և ոչնչացրել: Ճիշտը և իրավացին ամեն անգամ հաղթելու է: