«Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացնում է նախքան Ադրբեջանի խորհրդայնացումը երկրում իշխող հինգերորդ կառավարության մեջ առկա ամենաթողության և երկիրը բոլշևիկներին հանձնելուց հետո վրեժխնդրության մթնոլորտի մասին։

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, որի հարյուրամյակը հանդիսավոր կերպով կտոնվի այս տարվա մայիսին, գոյություն է ունեցել ընդամենը 23 ամիս։ Այդ ընթացքում աշխատել է կառավարության 5 կազմ, ինչը չգիտես ինչու, խորհրդային պատմագրության մեջ սխալմամբ անվանել են մուսավաթական, չնայած իրականում «Մուսավաթ» կուսակցությունը երբեք չի կառավարել «մաքուր ձևով»։ Չնայած իր, նախ և առաջ, միջազգային հայտնիությանը, այն ամեն դեպքում չի հանդիսացել Ադրբեջանում իշխող կուսակցություն։ Այդ պատճառով նախարարների բոլոր կաբինետները կրել են կոալիցիոն բնույթ, որոնք կազմված էին մի քանի ուժերից՝ գաղտնի պայմանագրի համաձայն։

Ավելին, հաշվի էր առնվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պարտադիր առկայությունն այդ կազմում։ Օրինակ, չորրորդ կառավարության կազմում առանց պորտֆելի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր «Դաշնակցություն»-ից Համասփյուռը, Լւսավորության և հավատքի նախարարն էր կումիկի իշխան Ռաշիդ-խան Կապլանովը, իսկ Բարեգործության նախարարը` ռուս-սլավոնական համայնքից՝ Կլենովսկին։ Բացի այդ, 5 կառավարությունների կազմում ակնհայտ է Ադրբեջանի ղարաբաղյան կլանի գերակայությունը։ Պատմաբան Ռուֆատ Խալիլն այդ կապակցությամբ գրում է.

«Անկախ Ադրբեջանի գոյության ողջ ընթացքում խորհրդարանում բազմաթիվ կուսակցությունների առկայությունը և նրանց միջև ընթացող մշտական պայքարը կառավարությանը դարձնում էին ծայրահեղ անկայուն։ Մշտական և երկար կառավարական ճգնաժամները անձնական և միջկուսակցական անհամաձայնությունների, ուժեղ, կարգապահ քաղաքական խմբակցությունների և ուժեղ առաջնորդներ բացակայությունը, բոլորին իրենց կամքին ենթարկելու ընդունակությամբ, թույլ չէին տալիս, որ կառավարությունն ամրացներ վարչական համակարգը և զբաղվեր հանգիստ և նորմալ պետական գործով, մասնավորապես այնպիսի կարևորագույն գործով, ինչպես օրինակ երկրի պաշտպանության պատրաստությունն էր։ Դիրքերը և պաշտոնները տեղաբաշխվում էին ոչ թե արժանապատվությամբ կամ կարողություններով, այլ հովանավորչությամբ և կաշառակերությամբ․ նա, ով զբաղեցնում էր ինչ-որ չափով կարևոր պաշտոն, իրեն ինքնուրույն էր զգում և անսահմանափակ իշխանություն ուներ, շրջապատված էր իր հարազատներով և մարդկանցով։ Կառավարության և ողջ վարչական համակարգի համար բնորոշ էր «գործին չտիրապետելու հատկությունը»։ Առկա էր մեծ չափերի կոռուպցիա և՛ կենտրոնական, և տեղական մարմիններում։ Սա ընդհանուր առմամբ։

Այսօր ուշադրություն կդարձնենք հինգերորդ և վերջին նախարարությունների կաբինետը, որը 1920թ․ ապրիլին իշխանությունը հանձնեց բոլշևիկներին, որովհետև ժամանակակից ադրբեջանական պատմագրության մեջ կան փաստերի խեղաթյուրման միտումներ և լուրջ անհամապատասխանություններ։ Այսպես, 1919թ․ դեկտեմբերի 22-ին կառավարությունը հաստատեց հինգերորդ կառավարության կազմը, որը պետք է ստիպված ընդուներ բոլշևիկյան պատվիրակության սպառնալիքները Համիդ Սուլթանովի գլխավորությամբ, որը հանդես եկավ Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ-ի, Բաքվի Բյուրոյի և «Աշխատանքային հանձնաժողովի» նախագահության անունից։ Նրանք պահանջում էին զիջել իշխանությունը բոլշևիկյան կուսակցությանը 12 ժամվա ընթացքում։ Դրա հետ կապված, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդարանի հատուկ խորհուրդը առաջարկեց վարչապետ Ուսուբեկովին թողնել Բաքուն և տեղափոխվել Գյանջա՝ այնտեղ դիմադրության պատրաստվելու համար։ Բայց այդ մտայնությունը, չգիտես՝ ինչու, հավաքվածների կողմից աջակցության չստացավ։ Քվեակության արդյուքնում պատգամավորները որոշեցին փոխանցել Իշխանությունը։ Բնականաբար, այդ պայմաններում հարցը ոչ թե քաղաքական էր, այլ կոնկրետ կառավարության անդամների ճակատագրի մասին էր խոսքը։ Արդյո՞ք նրանք մտադիր էին լքել Բաքուն։ Այո, եթե հավատանք Օրջոնիկիձեի՝ Լենինին Բաքվից ուղարկված նամակին․ «Բաքվում հեղափոխություն իրականացնելու գործում շատ ակտիվ դերակատարություն ունեցան թուրքական ասկյարները և սպաները․ նրանց ջոկատը կանխեց Բաքվից կառավարության փախուստը»։

Բայց ակնհայտորեն գոյություն ունի մեկ այլ փաստաթուղթ ևս, որին հղում են անում ադրբեջանցի պատմաբանները․ Կարմիր բանակի հրամանատարության կողմից տրված հրահանգը, որը մատնանշում էր «ամենաազդեցիկ առաջնորդների՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունից ողջ դուրս գալու հնարավորության անթույլատրելիության մասին»:

Ասես «հստակ հայտարարված էր, որ նրանք չպետք է հեռանային Քյուրդամիրից», և այդ «հրահանգը կատարվել էր անխախտ»: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Ուսուբեկովը կարողացավ հեռանալ Բաքվից, բայց 1920թ․ անհայտ անձանց կողմից սպանվեց։ Որոշ աղբյուրների համաձայն, նախկին վարչապետին սպանել են հասարարակ գյուղացիները կողոպուտի նպատակով՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն։ Խոյսկին կարողացավ հասնել Թիֆլիս, որտեղ նրան 1920թ․ ապրիլի 19-ին սպանեցին։ Հաստատվում է, որ այնտեղ նրա հետ հաշիվները պարզել են դաշնակները։ Բայց ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում, Կարմիր Բանակը կամ Արտահերթ Հանձնաժողովը (ЧК) կապ չունեին։ Հինգերորդ կառավարության մյուս անդամները կոմունիստների կողմից հալածանքի չենթակվեցին, նրանք շարունակեցին պետական համակարգում աշխատել նույնիսկ Խորհրդային Ադրբեջանում։

Սա այն դեպքում, որ Ադրբեջանի խորհրդայնացման առաջին տարիներին տեղի ունեցան գրեթե 200 հակակառավարական բողոքի ակցիաներ երկրի տարբեր հատվածներում։ Բայց այստեղ մի նոր ինտրիգային պատմություն է բացահայտվում։ Մեր կարծիքով, շատ հարցերի պատասխաններ կբացահայտվեն Ադրբեջանի խորհրդայնացման յուրահատկությունն ուսումնասիրելով՝ Մոսկվա-Անկարա դաշինքի լույսի ներքո։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի խորհրդայնացումն այն ժամանակ իրականացվել է որպես քեմալական Թուրքիայի հակադրություն, որը կազմավորվեց Օսմանյան կայսրության փլուզումից հետո և երկու թուրքական՝ «նոր» ադրբեջանական և «նոր» թուրքական էլիտաների միավորման հաշվարկով։ Մոսկվայի բոլշևիկերը խոշոր խաղ տարան Մերձավոր Արևելքում՝ Ադրբեջանում գործելով նրբորեն և զգույշ։ Իհարկե, այնպես, ինչպես Քեմալը Թուրքիայում»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2410411.html