ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Հայկական արմատներ ունեցող Մուստաֆա Աբդուլքերիմը նշել է, որ աֆրինցիները շատ ծանր պայմաններում դիմադրություն են ցուցաբերել Շեբհայում։ «Մեր հողերից հեռացել ենք, բայց մի օր կվերադառնան Աֆրին»։
Միջին Արևելքի հնագույն ժողովուրդները՝ հայերը, ասորիները,քրդերը միշտ քաղաքական շահերի զոհ են դարձել։ Ցեղասպանության ապտճառով իրենց հայրենիքից տեղահանված հայերը երբեք չեն մոռացել կազմակերպված ջարդերն ու կոտորածները։ Նրանց թոռրները նշում են, որ Թուրքիան շարունակում է նույն քաղաքականությունը։ Մուստաֆա Աբդուլքերիմի գերդասատանից միայն փրկվել է հայրը։ Մուստաֆա Աբդուլքերիմը պատմելով իր հոր պատմությունը, նշել է, որ թուրքերը հայերի դեմ իրականացրածը կրկնել են 1938թ․ Դերսիմում, 2014թ․ Շենգալում և 2018թ․ Աֆրինում։
Մուստաֆա Աբդուլքերմը իր հոր պատմությունը այսպես ներկայացրել է․
«Հայրս ծնվել է 1908թ․՝ Բուրսայի Գեմլիք շրջանում։ 1915թ․ հայրս դեռ 7 տարեկան էր։ Հայրս միշտ նշում է, որ տեղահանման ժամանակ նրա հայրն ասել էր «բոլորս մի կողմ չգնանք, ամեն մեկը թող գնա տարբեր ուղղությամբ, այսկերպ փրկվելու շանսը ավելի մեծ կլինի»։ Հորս քույրիկը, նրա ամուսինը և երեխանները գնացին այլ ուղղությամբ։ Հայրս, պապիկս ու տատիկս էլ շարժվեցին դեպի Սիրիա։ Ճանապարհին սպանվում է պապիկիս, իսկ տատիկիս սպանվում է Սիրիայի սահման չհասած։ Հայրս ամբողջ կյանքում այդպես էլ չկարողացավ մոռանալ իր ցավը։ Միշտ ասում էր, «Մորս ձեռքն էի բռնում, բայց մորս սպանեցին»։ Հայրս ասում էր, որ Սիրիայում նրան որդեգրել են։ «Ինձ տարան մի սենյակ, ասեցին, որ Սեյիթ Մուհամեդդի համար մի հայ երեխա են գտել։ Սեյիթ Մուհամեդը ինձ տարավ իր կնոջ մոտ։ Կնոջն ասաց, «Աստված քեզ որդի չտվեց, բացի ուղարկել է պատրաստի որդի»։ Այդ ժամանակ հայրանունս դարձավ Սալիհ, նրանք տվեցին նաև Սեյիթ Մուհամեդի ազգանունը, այդ իսկ պատճառով անունս Մուստաֆա Սալիհ Աբդուլքերիմ է»։
Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության պատմությունը հիմնված է բռնազավթումների վրա։ Ներկայիս Թուրքիայի տարածքը ընդգրկող հողերը, իհարկե, Թուրքիային չի պատկանում։ Թուրքիայի տարածքների տերերը հույներն ու հայերն են։ Նրանք բնիկ ժողովուրդների հանդեպ ջարդեր կազմակերպելով բռնազավթել են այս տարածքները։ Թուրքերը նախ հույների, հետո հայերի, ասորիների վրա են հարձակվել։ Օսմանյան շրջանից մինչև հիմա նրանք այս տարածքների ժովովուրդներին ընդունել են որպես վտանգ։ Ինչու՞։ Անշուշտ, նրանք իրենց զավթիչ բնույթը շատ լավ գիտեն, շատ լավ գիտեն, որ այս տարածնքերը իրենց չի պատկանում։ Ցեղասպան օսմանցիներին փոխարինած Քեմալ Աթաթուրքը էլ օսմանցիների նույն մտածելակերպն ուներ։ Այօր էլ Էրդողանը նույն օսմանյան մտածելակերպի հետնորդն է։
Մուստաֆա Աբդուլքերիմը ընդծգել է, որ քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայում ամենահանգիս, ամենախաղաղ վայրը Աֆրինն էր։ «Ամերիկան, Ռուսաստանը և ոչ էլ կոալիցիան ոչինչ չարեց կանխելու՝ կոտորածն ու ավերումները։ Ոչ մի պետություն Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ չխոսեց, որովհետև այս պետություննրը փոխադարձ շահեր ունեն»,- հայտարարել է նա։
Ինչպես Հայոց ցեղասպանության ժամանակ փոխեցին ժողովրդագրական պատկերը, այնպես էլ հիմա փորձում են փոխել Աֆրինի ժողովրդագրական պատկերը։
Մուստաֆա Աբդուլքերիմը նշել է, որ նրանց միակ ցանկությունը ժողովրդավարական Սիրիան է։ «Մեր նպատակը Սիրիայի մասնատումը չէ։ Միայն Էրդողանն է ուզում տեսնել մասնատված Սիրիա։ Նա ուզում է մասնատել Սիրիան և ստանալ իր մասնաբաժինը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: