ԿԱՐԻՆ-Մայիսի 4-ին, լրանում է 1937թ. Դերսիմի կոտորածների 81-րդ տարելիցը, որին զոհ գնացին հարյուրավոր ալևի զազաներ, քրդեր և հայեր: 1937թ․ սկսած կոտորածը շարունակվել է մինչև 1938թ։

Խոզաթի զարգացման և մշակութային ասոսացիայի նախագահ Ալի Հայդար Չավուշը նշել է, որ չպետք է թույլ տանք, որ անցյալը կրկնցվի։ Չավուշ Հեյդարը հատուկ ուշադրություն դարձրեց Դերսիմում բոլոր արժեքների վերացման փորձերի վրա։ Նա ասաց, որ ներկայումս Դերսիմի վերաբերյալ նոր ծրագրեր են իրականացնում, բայց այս ծրագրերով նրանք նպատակ ունեն ոչնչացնել Դերսիմը։
«Երբեմն մարդիկ, Դերսիմում կառավարության ներկայացուցչի վերաբերյալ նշում են, որ «նա շատ լավն է», «շատ կարեկցող է» կամ «նա մեր մասին է մտածում», «մեզ համար լավ բաներ է անում»։ Նման բաներ շատ ենք լսել։ Ու՞ր էին այդ ներկայացուցիչներր, երբ անտառները այրվում էին։ Անցած տարի բռնկված հրդեհը մարելու համար գնացել էինք այնտեղ։ Բայց չթողցին անգամ մուտք գործենք։ Հրդեհների պատճառով ոչնչանում է բոլոր մեր արժեքները, մեր հավատքը, մեր ժառանգությունը։ Մեր արմատներն էին այնտեղ վառվում։ Բայց նրանք այդպես էլ թույլ չտվեցին մարենք կրակը։ Այդ ամենը մենք տեսել ենք։ Եթե մի տեղ հրդեհ է բռնկվում այդ կրակը պետք է մարվի։ Սա՞ է կարեկցանքը»-նշել է նա։ ։
Ալի Հայդար Չավուշը ասաց, որ ներկայումս Դերսիմի վերաբերյալ նոր ծրագրեր են իրականացնում, բայց այս խորագրերով նրանք նպատակ ունեն ոչնչացնել Դերսիմը։
Գուցե շատ մարդիկ հավատում են այս ծրագրերին, բայց իրականում այս ծրագրերի նպատակը այլ է։ Այդքան մարդ չկա ,որ աշխատի այս ծրագրերի շրջանակներում։ Այս դեպքում, աշխատելու համար նրանք ուրիշ տեղից են մարդ բերում։ Այնտեղ նրանց կտան տուն, աշխատանք, հետո կամուսնանա, երեխաներ կունենան և այպես կփոխվի ժողովրդագրական պատկերը։ Ու կգա մի ժամանակ, որ մենք այնտեղ անգամ փոքրամասնություն չենք լինի։ Այս ամենի միակ նպատակը ժողովրդագրական պատկերի փոփոությունն է։ Սա շատ մեծ և լուրջ խաղ է, եթե մենք տեր չկանգնենք մեր հողերին, եթե հետ չվերադառնանք Դերսիմ, մեր ապագան իսկապես սարսափելի կլինի։ Քանի ուշ չէ, պետք է քայլեր ձեռնարկենք։
«Եվրոպայում, Արևմուտքում անըդնհատ բաձրացնում ենք Դերսիմի հարցը։ Այդ նույն Դերսիմը մենք արդեն կորցնում ենք։ Դերսիմ ասվածը մենակ հող կամ անտառ չէ, այն մեր հավատքն է, մտածելակերպը, մեր մշակույթը։ Այնտեղ մի բան փոխելու դեպքում Դերսիմ չի մնա։ Այնտեղ միայն կմնա հողը։ Այդ հողը Դերսմը չէ։ Հայրենիքը միայն հող չէ, հայրենիքը այնտեղ ապրող մարդկանց հավատքն է, մշակույթը, մտածելակերպը, անցյալը, ցավը։ Բայց այդ գեղեցիկ հողերը այսօր պարզապես ոչնչացվում են»-ընդգծել է Ալի Հայդար Չավուշը։
Խոզաթի զարգացման և մշակութային ասոսացիայի նախագահ Ալի Հայդար Չավուշը կոչ է արել տեր կանգնել Դերսիմին և թույլ չտալ կորցնել այն։

Աղբյուրը` pirha.net