ՌԴ Արտաքին Գործերի նախարարությունից հայտարարում են, որ Մոսկվան շարունակելու է կատարել աշխարհի գերտերությունների հետ կնքված 2015թ. Իրանի Միջուկային ծրագրի շրջանակներում իր պարտավորությունները, քանի դեռ մյուս երկրները ևս կատարում են իրենց պարտավորությունները։ Այս մասին հաղորդում է PressTV-ին՝ հղում անելով Interfax-ին։

ՌԴ ԱԳ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ իր երկիրը դեմ է “Գործողությունների համատեղ համապարփակ” ծրագրում նախատեսվող ցանկացած փոփոխությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երկար ժամանակ քննադատելով “Գործողությունների համատեղ համապարփակ” ծրագիրը, մայիսի 12-ը վերջնաժամկետ նշանակեց, ըստ որի՝ կորոշում կկայացնի՝ մնում է ծրագրի մեջ, թե՝ ոչ։
Նշենք, որ Թրամփը բազմիցս է զգուշացրել, որ կարող է չեղյալ հայտարարել համաձայնությունը, որը ձեռք է բերվել Բարաք Օբամայի օրոք։
Նախկինում նա հայտարարել էր, որ ցանակնում է Ամերիկայի եվրոպական դաշնակիցները նախքան պատժամիջոցների վերականգնումը կիրառեն 120-օրյա փորձաշրջանը, իսկ դրանից հետո ավելի խիստ միջոցներ և նոր պայմաններ առաջ քաշեն, այլապես Վաշինգտոնը դուրս կգա գործարքից:
Հարկ է նշել, որ Իրանը բազմակողմ միջուկային համաձայնագրի շրջանակներում պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը Թեհրանի հանդեպ կիրառվող միջուկային պատժամիջոցների հանման փոխարեն։
Համաձայնագրի մյուս կողմերը քննադատում են ԱՄՆ նախագահի թշնամական վերաբերմունքը՝ ասելով, որ գործարքը կնքված է և ապացուցել է իր արդյունավետությունը։
Ռուսաստանը պարբերաբար հայտարարել է, որ չի ցանկանում գործարքում որևէ բան փոխվի։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անգամ զգուշացրեց ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին։

“Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար հայտարարում էր այս համաձայնագրից դուրս գալու մասին, ուստի, իհարկե, մենք բոլորս, միջազգային հանրությունը, կկորցնենք ամենակարևոր գործիքներից մեկից՝ նպաստելով զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը նպաստող ռեժիմի տապալմանը”,- շեշտել է Լավրովը։
Չինաստանի ԱԳ խոսնակ Հուա Չունինգը նույնպես ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է շարունակեն իրականացնել Իրանի Միջուկային ծրագրի համաձայնագրի պարտավորությունները։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանիսիայի և Գերմանիայի առաջնորդները նույնպես հասատատել են իրենց աջակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ նշելով, որ լավագույն տարբերակը Իրանի միջուկային ծրագրի վրա սահմանափակումների կիրառուման պահպանումն է։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Թրամփի առաջ քաշած մայիսի 12-ի վերջնաժամկետի շուրջ։

Աղբյուրը՝ Presstv.com