ԿԱՐԻՆ– Սեյիթ Ռըզա հրապարակում Դերսիմի կոտորածի 81-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել։ Դերսիմի կոտորածի տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են Դերսիմի միությունների ֆեդերացիայի, Փիր սուլթան Աբդալ Համիդ մշակութային միության և մի շարք այլ միությունների Դերսիմի մանաճյուղի անդամները։
Դերսիմի Սեյիթ Ռըզա հրապարակում Դերսիմի կոտորածների զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել։ Ոգեկոչման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել արվեստագետ Նուրեթթին Գյուլեչը։
«Արդեն բոլորը գիտեն, որ 1925թ․ Դերսիմում հայերի, ալևիների և քըզըլբաշների նկատմամբ ցեղապանություն է իրագործվել։ 1937թ․ մայիսի 4-ին ԹԱՄԺ-ում հրավիրվում Է նախարարների խորհուրդ, որից հետո թուրքերը Դերսիմում ռազմական գործողություններ են սկսում։ 1937թ սկսած կոտորածը շարունակվել է մինչև 1938թ․։Կոտորածների ժամանակ մարդիկ իրենց կյանքը փրկելու համար ապաստարան էին գտնում քարանձավներում,անտառներում; Բայց դա էլ փրկություն չէր նրանց համար, մարդկանց ոչնչացրեցին թունավոր գազերով»,- նշել է նա։
Գյուլենչը այնուհետև շարունակելով նշել է․
«Ըստ պաշտոնական տվյալների՝ կոտորածներին զոհ է դարձել 13․800 դերսիմցի։ Իհարկե, կատարած բոլոր ուսումնասիրությունները փաստում են, որ զոհերի թիվը իրականում շատ ավելի շատ է։ Թուրքական կառավարությունը այս ամենը ներկայացնում էր, որպես Դերսիմի ապտամբություն կամ քրդերի ապստամբություն։ Նրանց արված բոլոր հայտարարությունները ուղղակի կեղծիք են։ Արդեն պարզ է, որ Դերսիմի կոտորածը սովորական ջարդ չէր։ Այս կոտորածի կազմակերպիչը Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է, իսկ իրականացնողը՝ Թուրքիայի բանակը։ Անշուշտ, նման կոտորածներ, ոճրագործություններ աշխարհի շատ վայրերում է իրականացվել։ Բայց կոտորածների կազմակերպիչներից շատերը առերեսվել են իրականության հետ։ Բայց Թուրքիան երբեք չի առերեսվել իրականացրած ոճրագործությունների հետ։ Կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը վերջ տալ դերսիմցինիեր լեզվի, հավատքի նկատմամաբ իրականցվող ճնշումներին և ասիմիլիացիոն քաղաքականությանը։ Պետք է կիրառել Դերսիմ տեղանունը։ Պահանջում ենք Դերսիմում կառուցել մարդկության թանգարան, իսկ մայիսի 4-ը հայտարարել կոտորածների զոհերի հիշատակի օր։ Պետք է հրապարակվի բռնի որդեգրված մարդկանց անվանացանկը։ Դերսիմիում տեղի ունեցած դեպքերը պետք է տեղ գտնեն միջնակարգ և բուհական դասագրքերի էջերում։ Կոտորածների և աքսորների հետևանքով ոչնչացման եզրին հայտված քուրմանջայի և զազաերենի վերածնման համար պետությունը պետք է քայլեր ձեռնարկի։ Պահանջում ենք նաև վերջ տալ ներկայումս Դերսիմում իրակացվող ջրամբարտակների կառուցման աշխատանքներին»։
Գյուլենչը իր խոսքը եզրափակեց այսկերպ․
«Նրանք պետք է իմանան, որ մեր ժողովրդավարական պայքարը կշարունակվի այնքան,քանի դեռ մեր պահանջները բավարաված չեն։ Մենք հավատում ենք, որ աշխարհի տարբեր երկրներում մարդկության դեմ իրականացված բոլոր ոճրագործությունների համար պետք է պատասխան տրվի։ Մարդկության դեմ իրականցված ոճրագործությունները ինչպես անցյալում, այնպես էլ հիմա շարունակվում են տարբեր վայրերում։ Այս ամենի բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին ևս մեկ անգամ դատապարտում և անիծում եմ։ Դերսիմի կոտորածներին զոհ դարձած տանսյակ հազարավոր մարդկանց չենք մոռացել և չենք մոռանա»։
Աղբյուրը՝ pirha.net