ԿԱՐԻՆ- Դերսիմի իրավաբանների ասոսացիան Դերսիմի կոտորածների 81-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ Դերսիմի իրավաբանների ասոսացիան պահանջում է ներողություն խնդրել իրականացրած կոտորածների համար։ Հիմնվելով «Փաստաբանության մասին» օրենքի 76-րդ և 95-րդ հոդվածների վրա, պահանջում ենք 1937, 1938, 1939թթ․ Դերսիմի կոտորածների վերաբերյալ հասարակությանը տրամադրել ճիշտ ինֆորմացիա ։

Դերսիմի փաստաբանների ասոսացիան Դերիսիմի կոտորածների 81-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․
«Նախքան 1937/38/39թթ․ Դերսիմի կոտորածները Ջանդարմեայի գլխավոր հրամանատարությունը, Ընդհանուր տեսչությունը և տարբեր վարչական/ ռազմական մարմիններ Դերսիմի վերաբերյալ պատրաստել են զեկույցներ։ 1935թ․ դեկտեմբերի 25-ին ընդունվել է Դերսիմի նահանգի վարչության մասին օրենքը, այնուհետև 1937թ․ մայիսի 4-ին Նախարարների խորհուրդը Դերսիմում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ որոշում է ընդունում։
1937թ․ նոյեմբերի 15-ին, առանց արդար դատավարության Խարբերդի Բուղդայ հրապարակում մահապատժի են ենթարկվում Սեյիթ Ռըզան և ևս 5 հոգի։ Ռազմական գործողությունների ավարտից հետո հազարավոր մարդիկ տեղահանվել և բնակեցվել են Թուրքիայի տարբեր վայրերում ։
Դերսիմում 1937/38/39թթ․ բազմաթիվ երեխաններին բռնի ուժով խլել են իրենց ընտանիքներից և նրանց տվել ուրիշ ընտանիքների։ Պատմկան անհերքելի փաստ է, որ 1937/38/39թթ․ իրականցված ռազմական գործողությունների ընթացքում և հետո տասնյակ հազարավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ ենթարկվել են անասելի խոշտանգումների։
1937/38թթ․ Դերսիմում գտնվող պաշտոնատար անձանց պամածները ապացուցում են պետության կողմից իրականացված այդ ողբերգությունը։Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռ․Թ․ էրդողանը 2011թ․ նոյեմբերի 23-ին իր ելույթի ժամանակ նշել է, որ «Ցավոք, 1937, 1938, 1939 թվականների ընթացքում Դերսիմում մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Ռազմական գործողությունների ժամանակ օդային, ցամաքային, անգամ թունավոր գազերի ռմբակոծության պատճառով զոհվել են կանայք, երեխաններ, այն ոչնչացրել է ամեն ինչ։ Վարպետ Նեջիփ Ֆազիլը նշել էր, որ պատմության մեջ Դերսիմի ողբերգության պես ողբերգություն չկա»։ Տեղեկացնենք, որ 1937/38/39թթ․ և հետո իրականացված գործողությունների համար պետությունը առ այսօր ոչ մի միջոց չի ձեռնարկել։
Հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 76-րդ և 95-րդ կետերը, կոչ ենք անում ներողություն խնդրել Դերսիմի կոտորածների համար, ճիշտ կերպով ներկայացնել 1937/38/39թթ․ Դերսիմում տեղի ունեցած դեպքերը, կոտորածների զոհերի պատվի, արժանապատվության և իրավունքենրի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն տարածել, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ գտնելու կոտորածների ժամանակ անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ, ուսումանսիրություն կատարել՝ պարզելու կորած երեխանների և սպանվածների իքննությունը։
Պատասխանատվություն կրել 1937/38/39 թվականներին և հետո տեղի ունեցած դեպքերի համար և ներողություն խնդրել հասրաակությունից։ Կոտորածների զոհերի հիշատակման նվիրված միջացառում անցկացնել, 1937/38 թթ․ և հետո գրանցաված խախտումների ճիշտ ուսումնասիրելու համար հիմնվել միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի կրթության և հետազոտության փաստաթղթերի վրա, երաշխիքներ տրամադրել նշյալ խախտումների չկրկնվելու համար»։

Աղբյուրը՝ Pirha.net