Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված մի հոդված, որտեղ հեղինակը ներկայացնում է ներհայաստնայան իրադարձությունները՝ համադրելով այն Հարավային Կովկասում ռուսկան շահերի հետ։
«Հիմա շատ տարածված է Հայաստանում ընթացող իրադարձություները համեմատել 2014թ․ Ուկրաինայի իրադարձությունների հետ և վիճել նման լինելու կամ չլինելու վերաբերյալ։ Հատկապես, որ Ուկրաինայում ամեն ինչ ընթանում է ամենաբացասական տարբերակով, ինչը տանում է արտասահմանյան հատուկ ծառայությունների արտաքին միջամտության մասին մտքին։ Բայց իրականում ամեն ինչ այլ կերպ է։
Ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը չունի հակառուսական տրամադրվածություն։ Նրանք մեզ հետ բան չունեն անելու։ Հայերը բավական ամբողջական պատկերացում ունեն իրենց ազգային, մշակութային և տարածքային ինքության վերաբերյալ։ Բայց հենց խնդիրն էլ դա է։ Ինչպես և Ուկրաինայում 2014թ․, Հայաստանում այսօր տեղի է ունենում պետական համակարգի փլուզում։ Բայց բոլորովին այլ պատճառներով։ Այն խաթարում է հանուն իշխանության լարված պայքարը տեղական կլանների միջև, որոնք պոպուլիզմն օգտագործում են որպես գործիք։ Բայց տեղական կլաններ ասվածը, ընդհանուր առմամբ, պայմանական է։ Հայաստանում ապրում է ողջ աշխարհի հայության (11,2 մլն) ընդամենը 23,5%-ը: Հայերը Ռուսաստանում (նաև ՌԴ քաղաքացիություն ունենալով) գրեթե նույն քանակությամբ են բնակվում, որքան որ Հայաստանում՝ 2 և 2․9 մլն համապատասխանաբար։ Ի դեպ, գրեթե 2 մլն հայեր ապրում են ԱՄՆ-ում՝ այնտեղ կազմելով 8-րդ ամենամեծ համայնքը։

Այլ խոսքով ասած, առաջին հայացքից, չնայած իրադարձությունները Երևանում կրում են ներքին ուղղորդում, բայց այնուամենայնիվ, նրանք ստիպում են նորից դիտարկել այս հարցի շուրջ Ռուսաստանի վերաբերմունքը։ Հայաստանը Կովկասում մեր ինչի՞ն է պետք։
Եվ ընդհանրապես, եթե Կովկասը, ընդհանուր առմամբ, մտնում է Ռուսաստանի ռազմավարական շահերի մեջ, ապա ինչո՞ւմ է այն կայանում։

Հարցն այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է։ Հատկապես ակնհայտ փոփոխության ֆոնին Հայաստանի հանրային հռետորաբանության մեջ, որտեղ վրդովված հակառուսական կարգախոսները սկսեցին ավելի գրգռված լինել։ Ռուսական սահմանապահներից մինչև «Ռուսաստանը մեզ պարտք է» մակարդակի։

Դրա հարցի պատասխանը հաճախ սկսում են փնտրել ինչ-որ ընթացիկ տնտեսական կապերի մեջ՝ ցիտելով 1,3 մլրդ դոլարի ռուս-հայկական առևտրաշրջանառությունը և հիշեցնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առևտրաշրջանառության 47% աճի մասին։ Բայց պետք է որ կարևոր լիներ Հայաստանի համար ԵԱՏՄ հետ առևտուրը, որի ՀՆԱ-ն գերազանցում է 7,7%-ը, իսկ Ռուսատանը զբաղեցնում է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 26,7%։

Այն դեպքում, երբ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության Հայաստանի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0,3%։ Իսկ վերջին երկու տարվա ընթացքում այն նշանակալի աճել է։ Ամեն դեպքում մենք Գյումրիում ռազմական բազա ունենք, և ռուս սահմանապահները հսկում են հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները։ Հենց այստեղ է թաքնված այն հարցը, թե ինչ ենք մենք անում, ընդհանրապես, Կովկասում։ Ռուսաստանի՝ Հայաստանից դուրս գալը ինքնաբերաբար կհանգեցնի Կովկասում մեր ազդեցության ամբողջական կորստին, քանի որ կմնան միան ներքին հարցեր, որոնց հետ Ռուսաստանը կապ չունի և չի կարող ունենալ։ Իսկ քանի որ պատմական իրադարձությունների հետ կապ ունեցող տեղական հակամարտությունները ոչ մի տեղ չեն կորչի, և լարվածությունը կանխում է միայն Ռուսաստանի ներկայությունը, ապա շատ արագ, ռուսական վերջին տանկի դուրս գալուց հետո, այնտեղ պատերազմ կբռնկվի։ Նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռևս անորոշ է։

Դուրս մնալով ռուսական ռազմավարական հետաքրքրությունների տեսադաշտից՝ հակամարտությունը հարմար առիթ կդառնա այնտեղ խաղաղապահ ուժեր ներգրավելու համար։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ ՄԱԿ-ի զորքերը, կա՛մ Չինաստանի ռազմական կոնտինգենտը։ Երկուսն էլ վատ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Բացառված չէ ֆրանսիական տարբերակը՝ հաշվի առնելով Էմանուել Մակրոնի «Պուտինին հավասարվելու» ձգտումը։
Ուժերի վակուում կփորձի իրականացնել Թուրքիան, ինչը միանշանակ կբարդացնի ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես ուղիղ, այնպես էլ Մերձավոր Արևելքում ռուս-թուրք-իրանական դաշինքի մասով, որը Հայաստանից չափազանց հեռու է, բայց ռազմավարական առումով Ռուսաստանի համար միջազգային հարթակում շատ կարևոր։

Այսպիսով, ստացվում է, որ ոչ այնքան մեծ նշանակություն ունի Հայաստանում ռուսական զորքերին պահելը, որքան այն փաստը, որ նրանք Հայստանում են՝ ողջ Հարավային Կովկասում ապահովելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Ռուս սահմանապահները ոչ միայն հսկում են Հայաստանի սահմանները, այլև իրականում պաշտպանում են Ռուսաստանի ապագա սահմանները»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2411843.html