ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ Իրանի դեմ կիրառել խստագույն պատժամիջոցներ այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ԱՄՆ դուրս է գալիս միջուկային գործարքից։ Նա Թեհրանին խոստացավ «մեծ խնդիրներ», առավել քան երբևէ ունեցել է՝ միջուկային զենքեր մշակելու դեպքում։ Հայտնում է RT.com-ը։
Թրամփը համաձայնագիրը որակեց որպես «անկումային և փտած մի գործարք․․․ որն իր էությամբ թերի է», որը քիչ սահմանափակում է դնում Իրանի միջուկային հարստացման վրա և ֆինանսավորում է Թեհրանի կառավարությանն իր «չարամիտ վարքագիծը» Մերձավոր Արևելքում դրսևորելու համար։
«Դրա համար ես այսօր հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային գործարքից»,- հայտարարեց Թրամփը՝ հավելելով։ — Այսօրվա քայլը հաղորդագրություն է․ ԱՄՆ այլևս չի հանդուրժելու սպառնալիքները։ Երբ ես խոստումներ եմ տալիս, պահում եմ դրանք»։

Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ կիրառվելիք ԱՄՆ-ի պատժամիջոցները մեծ ազդեցություն կունենան և ցանկացած երկիր, որը՝ կաջակցի Թեհրանին իրականացնելու իր միջուկային և հրթիռային ծրագրերը, նույնպես պատժամիջոցներ կստանա։ Եթե Իրանը շարունակի մշակել միջուկային զենքեր «կունենա այնպիսի մեծ խնդիրներ, որ երբևէ չի ունեցել»,- շեշտ է Թրամփը։
Թրամփն իր հիացմունքն է հայտնել Իրանի ժողովրդի, պատմության և մշակույթի հանդեպ՝ միաժամանակ քննադատելով «դիկտատուրան», որը երկիրը գրեթե 40 տարի «գերության մեջ է պահում»։
Հետաքրքիր է, որ ԱՄՆ նախագահն իր ելույթը եզրափակեց շատ տարօրինակ նոտայով՝ ասելով, որ ինքը պատրաստ է և ցանկանում է խոսել, եթե Իրանի առաջնորդները որոշեն «նոր երկարաժամկետ գործարք կնքել»։
«Բավական շատ տառապանք, զոհ ու փլուզում է եղել։ Եկե՛ք հենց հիմա վերջ տանք այդ ամենին»,- ստորագրելուց առաջ եզրափակեց Թրամփը։

Նշենք, որ ԱՄՆ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 3-ից 6 ամսվա ընթացքում։ Պատժամիջոցներ կկիրառվեն պողպատի, ածուխի, ալյումինի, մեքենաների արդյունաբերության և ուղևորատար օդանավերի պահեստամասերի և ծառայությունների վաճառքի վրա: Ֆինասական և նավթաարդյունաբերության հետ կապված պատժամիջոցները կսկսվեն կիրառվել 180 օր հետո։

Աղբյուրը՝ rt.com