ԿԱՐԻՆ — Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու հետևանքներին և Մերձավոր Արևելքում սպասվող զարգացումներին։

«Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ կապված ինտրիգը վերջին շրջանում լարվածության մեջ էր պահում ողջ աշխարհը, հատկապես Մերձավոր Արևելքը։ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը հրաժարվում է 2015թ․ կնքված Իրանի միջուկային գործարքից։ «Մի քանի ակնթարթ անց ես կստորագրեմ նախագահի հրամանագիրը, որը կվերականգնի ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի իշխող ռեժիմի դեմ՝ միջուկային ծրագրի հետ կապված,- ելույթի ժամանակ ընդգծեց Թրամփը։ — Մենք ամենալուրջ տնտեսական պատժամիջոցները կդնենք։ Եվ ցանկացած երկրիր, որը կօգնի Թեհրանին միջուկային զենքի մշակման գործում, նույնպես կհայտնվի ԱՄՆ-ի լուրջ պատժամիջոցների տակ։ ԱՄՆ չի դառնալու միջուկային սպառնալիքի գերին»։

Ահա և պարադոքսը։ Ամերիկայի նախագահը գործարքի հետ կապված վերջնական որոշումը պետք է կայացներ ոչ ուշ քան մայիսի 12-ը։ Թվում էր, թե հենց այդ օրը նա կհայտարարեր իր որոշման մասին։ Բայց մայիսի 7-ին Թրամփը հայտարարեց, որ չի սպասի և իր որոշման մասին կհայտարարի մայիսի 8-ին։ Ինչո՞ւ։

Ինչպես բացահայտվեց, վերջին օրերին շատ ակտիվացել է ԱՄՆ նախկին Պետքարտուղար Ջոն Քերին, ով միջուկային գործարքի կնքման ժամանակ ինտենսիվ մասնակցություն է ցուցաբերել, իսկ վերջերս էլ հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ՝ փորձելով փրկել պայմանավորվածությունը։
Սակայն ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփը Քերիի այս ակտիվությանը բացասական արձագանք տվեց։ Հարց է ծագում, ինչո՞ւ էր Զարիֆը հանդիպում ԱՄՆ նախկին Պետքարտուղարի հետ, ինչի՞ վրա էր շեշտը դնում Թեհրանը։ Ավելին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Վաշինգտոն կատարած այցից հետո հաղորդագրություն տարածվեց, որ երկու առաջնորդները քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ նոր ձևաչափով բանակցությունների հարցը, որը ներառում էր Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը։

Մակրոնն առաջարկում էր «նոր գործարք»։ Այն ներառում էր ԱՄՆ-ի և Եվրոպայի համատեղ ջանքերով իրանական միջուկային ծրագրի արգելափակումը մինչև 2025թ․։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը, իհարկե, չճշտելով, թե ինչ որոշում է Թրամփը կայացրել Իրանի գործարքի հետ կապված։ Դրա հետ մեկտեղ, նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորությունները։

Բայց հետո ամերիկյան The New York Times-ը գրեց, որ ԱՄՆ նախագահը զգուշացրել է իր ֆրանսիացի կոլեգային Թեհրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու մասին։ Սակայն ինչպես ճշգրտում է մտցնում «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Սպիտակ Տանը, Թրամփն այդ թեմայի շուրջ բանակցություններ չի անցկացրել Մակրոնի հետ։ Հաջորդիվ։

Չեն լռում որոշ կոնգրեսականներ։ «Մեզ հարկավոր է լրացուցիչ պատժամիջոցների կիրառելով ավելի շատ ճնշում գործադրել Իրանի վրա` կանխելու միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակման գործընթացը,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Բիլ Նելսոնը։ -Բայց այդ համաձայնագրից դուրս գալը ողբերգական սխալ կլինի։ Նա կբաժանի մեզ մեր եվրոպացի դաշնակիցներից և թույլ կտա Իրանին ստեղծել ատոմային ռումբ մեկ տարվա ընթացքում 7-12 տարիների ընթացքում այն իրականացնելու փոխարեն»։

Իր հերթին Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցավում են, որ ԱՄՆ դուրս է եկել Թեհրանի հետ կնքած միջուկային գործարքից։

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ արեց կողմերին պահպանել պայմանավորվածությունները։ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշեց, որ Թրամփի որոշումը ԵՄ երկրների միասնական արձագանքի կարիք ունի, և այդ երկրների առաջնորդները պետք է քննարկեն հարցը հաջորդ շաբաթ։

Իրավիճակի հետևյալն է։ Նախ, ՄԱԳԱՏԷ-ի կարծիքով Իրանը պաշտոնապես չի խախտել միջուկային ծրագրի գործարքը։ Երկրորդ՝ գործարքը կարող է գործել նաև առանց ԱՄՆ-ի, ովքեր Թեհրանի հետ չունեն առևտրային հարաբերություններ։ Բայց հետագայում ինչպե՞ս կդրսևորեն իրենց Եվրոպան, Չինասատանը և Ռուսաստանը։ Հատկապես Եվրոպան։ Արդյո՞ք կմիավորվեն համաձայնագրի մասնակիցները «իրանական պլատֆորմի» շուրջ՝ ԱՄՆ-ին ձեռնոց նետելով։ Գործարքին մասնակցած եվրոպական երկրները դեռևս այն համարում են մեծ հաջողություն, որը սահմանափակում է միջուկային ծրագիրը միջազգային պատժամիջոցների մեղմացման փոխարեն։ Չնայած որ նրանց այդպես էլ չհաջողվեց կանխել ԱՄՆ-ի՝ այդ գործարքից դուրս գալը։

Ինչ վերաբերվում է Թեհրանին, ապա վերջինիս հայտարարությունները կանխատեսելի էին։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռուստատեսությամբ հնչած իր ելույթում շատ կոշտ էր։ Նրա խոսքով․ «ԱՄՆ կզղջա, ինչպես երբևէ իր պատմության ընթացքում»։ Միաժամանակ շեշտեց, որ եվրոպական երկրների հանձնառությունն ավելի կարևոր է Թեհրանի համար, քան Ամերիկայի նախագահի որոշումը։

ВВС-ի փոխանցմամբ՝ Ռոհանին հանձնարարել է իր դիվանագետներին, որ բանակցություններ սկսեն Փարիզի, Բեռլինի, Լոնդոնի, Մոսկվայի և Պեկինի հետ, որպեսզի գնահատենն միջուգային համաձայնագրի պահպանման հնարավորությունները՝ չնայած Թրամփի որոշմանը։
Արևմտյան փորձագետների կարծիքով Իրանն այժմ կփորձի Մերձավոր Արևելքում փոխել իր քաղաքական ուժերի հավասարակշռությունը։ Իսկ ահա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունեց Թրամփի որոշումը՝ վերջինիս հայտարարելով «համարձակ և ճիշտ»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2412988.html