Ներկայացնում ենք Սերգեյ Շաքարյանցի հոդվածը, որտեղ հենղինակն անդրադառնում հայաստանյան ներքաղաքական զարգացումներին և առաջարկում ելքեր։
«Հայաստանում քաղաքական ճգնաժամը խորանում է, չնայած այն հանգամանքին, որ մայիսի 8-ից երկրիրն ունի վարչապետ։ Բայց ցանկացած երևույթ, ինչպես և Հայաստանում ընթացող իրադարձությունների համար, կան դրական և բացասական կողմեր։


Այսպես, դրական կողմերը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ բաներով պարտական է իր նախորդին՝ Սերժ Սարգսյանին։ Եվ ոչ միայն այն բանի համար, որ Հայաստանի նախկին նախագահը, կամովին, թե կամքից անկախ, բայց ինքնակամ հրաժարական տվեց՝այդ քայլով Փաշինյանին տալով հնարավորություն հաստատելու իր «հաղթանակը»։ Իրականում խնդիրը Սերժ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ Հայաստանի իշխանական համակարգի և տնտեսության։
Եվ այդ համակարգը գրավում էր և խորացնում նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, որը նույնպես ատելի է Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից, որն ավելի «թավշյա հեղափոխությունից» հետո 1988թ․ հունվարին սահուն մտավ նախ «Երկրապահ»-ի, իսկ հետո այսօրվա իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի մեջ։ Հենց այդպես Հայաստանի քաղաքացիները ստացան ՀՀՇ-ի երկրորդ վերածնունդը։ Այսպիսով, ՀՀԿ-ին անդամակցելով, իշխանության և տնտեսության համակարգը, ստեղծված ՀՀՇ-ի «հիմնադիր հայրերի» կողմից, ոչինչ չփոխեց և ավելին, շարունակեց ապավինել նույն օլիգարխներին, որոնք օլիգարխ են դարձել ՀՀՇ-ի և նրանց առաջնորդների հետ մոտերիմ հարաբերություններ ունենալու շնորհիվ։
Եվ այսպես, 2018թ․ գարնանային իրադարձությունների շնորհիվ հնարավորություն կա Հայաստանի բնակչությանը վերադարձնել 1988թ․ հունվար, երբ իրական իշխանափոխություն դեռևս չէր եղել։ Եվ մինչ օրս իշխանության գլխին են բոլորի կողմից ատելի ՀՀՇ-ի ինչ-որ երրորդ կամ չորրորդ կազմերը։

Շնորհիվ նախկին նախագահի, երկիրն ազատվեց 2008թ․ մարտի 1-ի կրկնության ռիսկից, որում Փաշինյանի մեղքը ամենևին պակաս չէ, որքան՝ այն ժամանակվա իշխանությունների։ Հայաստանի քաղաքացիները դեռևս խուսափեցին Երևանը «Կիևի մայդանի» վերածելու վտանգից։ Իսկ ինչո՞ւ դեռևս։ Ներկայումս ժողովրդական թեկնածուի կողմնակիցները փրփուրը բերաններում փորձում են ապացուցել, որ Փաշինյանը հեռացել է իր տիրոջից և գաղափարական հորից՝ ՀՀՇ-ի առաջնորդներից մեկից՝ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Բայց չպետք է մոռանանք, որ Փաշինյանն Ազգային Ժողով մտավ միայն շնորհիվ Տեր-Պետրոսյանի՝ վերջինիս ձևավորած «նոր» կուսակցության՝ Հայ Ազգային Կոնգրեսի կազմով (ՀԱԿ)։ Այսինքն, ՀՀՇ-ի ևս մեկ վերածնունդ։ Այո, և 2008թ․ խոսքը գնում էր հենց այն մասին, որ թույլ չտրվեր ՀՀՇ-ի վերածնունդը, քանի որ Տեր-Պետրոսյանը այն ժամանակ պարտվեց նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին։ Բայց ՀՀՇ-ին բնորոշ փողոցային մեթոդով ստիպել ճանաչել իրեն հաղթող։ Սրանով եզրափակվում են դրական ակնթարթները։

Վերջին մի քանի շաբաթների իրադարձություններն ի՞նչ ապացուցեցին։ Միայն այն, որ Հայաստանը որպես պետություն գոյություն չունի, հակառակ դեպքում փողոցը երբեք ի վիճակի չէ քանդել պետական մեքենան։ Բայց Հայաստանում կրկնեցին Յանուկովիչի «շրջանի» կիևյան իշխանությունների ամորֆությունը և անգործությունը։ Այսպես, ո՞ւմ թելադրանքով գնաց Սարգսյանը։ Ո՞վ «ընկերական խորհուրդ տվեց»։ ԱՄՆ-ի դեսպանատան անամոթ միջամտությունը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, Եվրամիության․ այս ամենը մեր դեպքում ևս առկա է։ Բայց մեղմ ձևաչափով, դեռևս։ Չէ՞ որ նրանց բոլոր «հաճախորդները» բազմաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների տեսքով, ներառյալ ԼԳԲՏ համայնքը, դուրս եկան փողոց։

Բայց փառք Աստծո, 2018թ․ «թավշյա հեղափոխության» սցենարը մի փոքր տարբերվում էր։ Ցույցերի ժամանակ, օրինակ, Փաշինյանին և մյուս պատգամավորներին ձերբակալելուց հետո, թույլ չտվեցին խոսափողին մոտենա ո՛չ Զարուհի Փոստանջյանը և ո՛չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ընդդիմադիր դեմքերի, ում ծրագրային պահանջները նախորդ ընտրություններից բոլորին քաջ հայտնի են։ Ի դեպ, նրանք պետք էլ չէին․ իշխող Հանրապետական կուսակցությունը, և հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, այնքան հրահրեցին իրավիճակը, որ հարկ էլ չկար դիմել միաջմտության և ավելի դաժան ձևաչափերի
«խորհուրդների»։

Խնդիրը համակարգային բնույթ է կրում։ Եվ այդ համակարգը գործում է ի սկզբանե, երբ ՀՀՇ-ն իշխանության գլխին էր և ղեկավարում էր «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով։
Գլխավոր հարցն այժմ ո՞վ և ի՞նչ պետք է անի Հայաստանում վայրի օլիգարխիկ կապիտալիստական համակարգի դեմ։ Այս ոլորտում ի՞նչ ծրագիր է իրականացնելու նոր ղեկավարությունը։ Մինչև հիմա ընդդիմության շուրթերից չի հնչել այս թեմայով որևէ խոսք։ Ես չեմ հավատում, որ ժողովրդական վարչապետը, ինչ էլ որ լինի իր ազգանունը, կազմաքանդի օլիգարխիկ համակարգը և վերացնի օլիգարխներին որպես երևույթ։ Ո՛չ։ Մեր «ժողովրդական վարչապետերը», ովքեր էլ, որ նրանք լինեն, ավելի շուտ, կարող են օլիգարխներին իրենցը դարձնել։ Նայեք։ Նույնը տեղի ունեցավ Վրաստանում, Ուկրաինայում։ Հավատացեք, փողերը, որ օլիգարխներն համարում են իրենցը, ավելի ամուր և հետևողականորեն կպահեն, քան վարչապետ Սերժ Սարգսյանին։
Պակաս կարևոր չէ նաև այն, թե Հայաստանը որքան պատասխանատու կերպով կմոտենա Արցախյան հիմնախնդրին։ Ավելի ճիշտ, ոչ թե Հայաստանը, այլ իր նոր իշխանությունը։ Փաշինյանն էյֆորիկ ֆոնի տակ ինչ ասես, որ չի խոստանում։ Մնացյալները, այդ թվում և ՀՀԿ-ն, անելու են նույնը։ Արցախն ընդհանուր ճակատ է։ Ես օրինակ, 90-ականներից հիշում են, որ Նիկոլը, երբևէ աչքի չի ընկել մեծ հայրենասիրությամբ, որպես սկանդալներ սիրող լրագրող։

Ավելորդ է ասել, որ մայիսի 1-ի հարց ու պատասխանին և քվեարկությանը Արցախում ավելի ուշադիր էին հետևում, քան Հայաստանում։ Մայիսի 9-ին Փաշինյանն Արցախում ոգևորիչ հայտարարություններ արեց։ Հարցը նրանում է, թե որքանով են դրանք իրականանալի։ Չէ՞ որ, եթե նա չի ստում, ապա նրա նպատակը պետք է լինի ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձևաչափի փոփոխությունը։ Իհարկե, ցանկանալը վտանգավոր չէ, բայց Միսնկի խմբի փաթեթում ներկայացված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շահերը, հաշվի է առնվել նույնիսկ Իրանի շահերը։ Այս գործում պոպուլիզմը չի օգնի։

Իսկ հիմա մենք ստիպված ենք ընդունել, որ Հայաստանի վրա, ի դեպ, կամովին, թե կամքից անկախ, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի օգնությամբ, դեռևս «անտեսանելի» շրջանակները, լինեն երկրի ներսից կամ դրսից, ապացուցեցին, որ «գունավոր» հեղափոխությունների ամերիկյան տեխնոլոգիան կարող է թմբկահարել ժողովրդին։ Այսինքն, հայերի վզին էլ կարելի է ամեն ինչ փաթաթել, նույնիսկ ամենակեղտոտը։ Պետություն չկա։ Պետական համակարգերը բացակայում են։ Իհարկե, կարելի է տոնել, որ դեռ հայ ժողովուրդը կա և փողոցում է, խաղում է, մինչդեռ որոշ հնարամիտներ խելացի տղամարդկանց նման, ծաղրելով պետական խորհրդանիշները, կարող են խորոված պատրաստել Հանրապետության հրապարակում, որի շուրջ կենտրոնացած են բազմաթիվ նախարարություններ և գերատեսչություններ: Բայց հարկավոր է զուգահեռ տխրել, բարկանալ և տագնապել, որ չկա հայկական պետություն՝ խիստ և հստակ ինստիտուտներով, որը պատրաստ է գործել անկախ հստակ անուններից և ազգանուններից։ Փաշինյանը պատմություն վատ գիտի։ Անիշխանությունը (անարխիա) ինչ-որ ձևով և ինչ-որ շրջանում դառնում է ապագա «հասարակական կարգի մայրը», երբ ի պաշտպանություն անիշխանության պայքարի են դուրս գալիս բանդաները։ Առանց զենքի անիշխանությունը (անարխիան) պարզապես անիշխանություն է և դիմակահանդես, անվերջանալի ներկայացում իր բոլոր համեմունքներով՝ վրացական, սերբական, ուկրաինական և այլն։

Կարևորն այն է, որ «խոսեց» Տեր-Պետրոսյանը, չէ՞ որ հենց նա էր 2008թ․ մարտի բողոքի ակցիաների «տերը»։ Վերջինիս հայտարարությունը շատ հետաքրքրկան է, հատկապես սահմանադրական ճանապարհով և օրենքի տառին համապատասխան իշխանության ձևավորման հետ կապված։ Չէ՞ որ նա քիչ էր հետաքրքրված իր 1996թ․ լեգիտիմության մասով, երբ ՀՀՇ-ի մյուս առաջնորդների հետ գնաց հենց ուժային մեթոդի՝ ընդդեմ իր երկրորդ կառավարման դեմ ընթացող բազմահազարանոց ցույցերի։

Հայաստանն այս իրավիճակից դուրս հանելու բազմաթիվ ուղիներ են առաջարկվել։ Ելքը կա, բայց դրա մասին համառորեն լռում է Փաշինյանը։ Բնականաբար լռում են հանրապետականները, դաշնակցականները և ծառուկյանականները։ Այդ ելքը նրանց բոլորին ձեռնտու չէ։ Ճգնաժամի հիմքում ներկա Սահմանադրությունն է։ Ի դեպ, Փաշինյանը 2015թ․ լռում էր․ ինչ-որ մեկը ի վիճակի է ապացուցել, որ մոտ երեք տարի առաջ նա «գիտե՞ր», որ Սահամանադրությունը չի համապատասխանում ազգային շահերին, ինչի մասին հրապարակային հայտարարում էին բազմաթիվ հանրային ուժեր։ Չի՛ կարող։ Նրան ձեռնտու էր երկրորդ անգամ ընտրվել նոր Սահմանադրությամբ։ Իսկ ինչո՞ւ էր ձեռնտու, երևի այդ մասին կիմանա ընդդիմադիր նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով հայտարարեց իշխանություններին և «Ելք» խմբակցությանը, որ նրանց միջև կա պայմանավորվածություն։ Մարտիրոսյանն ու իր կուսակից Հովսեփ Խուրշուդյանն անգամ կասկածի տակ առան «Ելք»-ի ընդդիմություն լինելու հանգամանքը։ Իհարկե, և՛ Փաշինյանը, և՛ Մարուքյանը հերքեցին։ Եվ եթե ենթադրենք, որ կար պայմանավորվածություն և հենց այդ պատճառով հակազգային բնույթ կրող Սահմանադրության մասին լռեցին Փաշինյանն ու իր խմբակցության անդամները, այդ դեպքում ամեն ինչ հասկանալի է դառնում։

Եթե չլիներ այսօրվա Սահմանադրությունը ո՛չ Սարգսյանը և ո՛չ էլ ՀՀԿ-ն հնարավորություն չէին ստանա երրորդ անգամ իշխանությունը գրավելու։ Այսպիսով, վերադառնանք 2015թ․ և ընդունենք, որ սահմանադրական հանրաքվեն կեղծվել է։ Բոլորը տեսան հասարակության պասիվությունը հանրաքվեի օրը, և ակնհայտ է, որ հանրաքվեն կեղծվել է, հակառակի մասին նույնիսկ ենթադրություններ չկան։ Եվ հենց Սերժ Սարգսյանի հովանու ներքո են այդ փոփոխություններն արվել։ Ելքը՝ նախագահական հկառավարման համակարգի վերադարձն է և արտահերթ նախագահի ընտրությունների անցկացումը։ Չէ՞ որ Սերժ Սարգսյանի հետ կապված ամեն ինչ ավարտվված է։ Եվ «մերժիր Սերժին» լոզունգն այլևս ոչ մի քաղաքացու դուրս չի բերի՝ տվյալ անձը չկա, խնդիր էլ չկա։ Իսկ Փաշինյանն անընդհատ ապացուցում է, որ նա «ժողովրդից է», կարող է հանգիստ մասնակցել նախագահի ընտրություններին։ Բայց հստակ ծրագրով, ոչ թե բարձրակոչ հայտարարություններով և խոստումներով։ Այժմ նա, եթե ղեկավարում էր «փողոցային ժողովրդավարությունը», պարտավոր է պահանջել Սերժ Սարգսյանի հովանավորությամբ բերված Սահմանադրության տապալումը, այլ ոչ թե խոսել ՀՀԿ-ի կապիտուլյացիայի մասին։ 2015թ․ Սահմանադրության տապալումը կնշանակի քաղաքական կապիտուլյացիա և՛ ՀՀԿ-ի, և՛ ՀՀՇ-ի բոլոր տիպի վերծնունդների»։

Սերգեյ Շաքարյանց

Աղբյուրը՝  https: //regnum.ru/news/polit/2413591.html