ԿԱՐԻՆ- Մնձուրի համերաշխության մշակութային միությունը Խարբերդում Հըդըրելլեզին նվիրված միջոցառում է կազմակերպել։
Մնձուրի համերաշխության մշակութային միությունը Խարբերդում Հըդըրելլեզ տոնին նվիրված միջոցառում է կազմակերպել։ Միջոցառմանը ներկա էր նաև Մնձուրի մշակութային միության նախագահ Իմամ Թաշը։ Նա նշել է, որ «միջոցառման օգնությամբ փորձում ենք պահպանել մեր մշակույթը, համերաշխությունը»։
«Մենք Հըդըրելլիզի, այս ավանդույթի միջոցով փորձում ենք պաշտպանել և պահպանել մեր մշակույթը։ Մեր նպատակը համերաշխությունն է»,- նշել է նա։
Միության նախագահը նշել է, որ Մնձուրի համերաշխության մշակութային միությունը ստեղծվել է, որպեսզի տեր կանգնի Խարբերդում արպրող դերսիմցիների և մնացածների մշակութային ժառանգությանը։
«Այստեղ ապրող մարդկանց մեծ մասը այստեղ են տեղափոխվել այլ վայրերից։ Տեղափոխվելով այստեղ՝ սեփական մշակույթից օտարվածություն են զգացել։ Տեղահանումների պատճառը պարզ է․ 1995թ․ Դերսիմի, Խոզաթի, Օվաջըքի բոլոր գյուղերը գրեթե այրվեցին, իսկ շրջանը համարվեց փակ շրջան։ Մարդիկ բռնի ուժով տեղահանվեցին։ Հիմա մենք այստեղ տարբեր միջոցառումներ ենք կազամակերպում։ Մարտի 8-ին, մայիսի 1-ին նույնպես միջոցառումներ ենք կազմակերպել»,- նշել է միության նախագահը։։
Իմամ Թաշը անդրադարձել է նաև Թուրքիայում կայանալիք արտահերթ ընտրություններին և իրենց դիրքորոշմանը։
«Մեր ինքնությունը պարզ է։ Մենք միմյանց պաշտպանելու համար ամեն ինչ կանենք։ Մենք ունենք ընդդիմադիր ինքություն։ 6 միլիոնի ընտրած նախագահները բանտերում են։ Մեջլիսում մեզ ներկայացնող ոչ մեկ չկա։ Ներկայացուցիչների մեծ մասը բանտում են:Մենք կրկին ընդդիմադիր ենք, կրիկն՝ ճշնված»,- նշել է նա։