Հյուսիսային Իրաքի Քիրքուք քաղաքի խաչմերուկում պատկերված է քրդերի «բախտի անիվը»։ Գրում է Reuters-ը։
Մարտիկի արձանը, ով ծածանում էր քրդական արևային դրոշը, այժմ պահում է կարմիր, սպիտակ և սև Իրաքյան Բաղդադի կառավարության դրոշը։
Ընդհակառակը, քրդական ինքնավար շրջանի իշխող կուսակցության ուժեղացված նախկին շտաբը Իրաքյան ուժերի համար ծառայում է որպես կենտրոն, որը ղեկավարում էր հոկտեմբերին Քիրքուքի արագ վերագրավման պրոցեսը՝ կոտրելով քրդերի անկախության հասնելու հույսերը:
«Մենք շատ երազանքներ ունեինք Քրդիստանի հետ կապված, բայց դրանք հօդս ցնդեցին»,- պատմում է քրդական փեշմերգայի ոստիկանության 28-ամյա նախկին ծառայող Մարիվան Ալին, ով այժմ Քիրքուքում որպես խոհարար է աշխատում։
Նա ասում է, որ կբոյկոտի քվեարկությունը։ «Ես հրաժարվում եմ մասնակցել Իրաքում անցկացվող ցանկացած ընտրության, բոլոր նրանց համար, ովքեր Իրաք պետության մաս են կազմելու»։
Ալին և իր զինակիցները օգնել են Իսլամական Պետությանը Քիրկքուքից դուրս շպրտելու գործողությանը, այն բանից հետո, երբ Իրաքի կառավարական ուժերը 2014թ․ փախուստի են դիմել ջիհադիստական զինվորականներին տեսնելուց հետո։
Դրանից հետո, քրդերը, ովքեր տասնամյակներ շարունակ հալածվել են Իրաքի բռնապետ Սադամ Հուսեինի կողմից, Քիրքուքն առաջին անգամ իրենց վերահսկողության տակ են վերցնում և Էրբիլում գտնվող Քրդստանի շրջանային կառավարությունը (KRG) պատշաճ կերպով կանգնեցնում է քուրդ մարտիկի արձանը:
Փեշմերգան, Իրանքի զորքերը և շիա մուսուլմանների զորքերը միավորվեցին ընդդեմ ԻՊ-ի 2017թ․։ Բայց ընդհանուր թշնամուն պարտության մատնելուց հետո Քրդստանի շրջանային կառավարության և Բաղդադի միջև մրցակցությունը նորից գլուխ բարձրացրեց, հատկապես Քիրքուքում։
Քիրքուքը՝ սետեմբերյան վիճելի քրդական հանրաքվեի մեջ (որի ընթացքում ճնշող մեծամասնությունը քվեարկեց հանուն անկախության) ներառելու որոշումը ճակատագրական եղավ: Շաբաթների ընթացքում Իրաքի կառավարական ուժերը հասան քաղաք և այն գրավեցին օրերի ընթացքում։ Այժմ այնտեղ թույլատրվում է ծածանել միայն Իրաքի դրոշը։
Քաղաքի ներխուժումը սարսափելի հարված էր։ Գրավողների ձեռքի տակ անցավ ինքնավար մարզի նավթային եկամուտների մեծ մասը, որը պատկանում էր Քրդստանի շրջանային կառավարությանը։
«Ես չեմ կարող հանդուրժել, որ մեկ այլ քրդական դրոշ ծածանվի իմ առջև։ Ավելի լավ է մեռնեմ”,- նման միտք հայտնեց 67 ամյա Ալի Մաջիդը, ով նախկին զինվորական է և թոշակի անցնելուց հետո կամավոր կերպով կռվել է ԻՊ-ի դեմ։
“Այժմ Քիրքուքում քուրդ լինելը նսեմացուցիչ է։ Անցակետերում հետապնդում են, չնայած ես քրդական դրոշ եմ փակցրել մեքենայիս վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ ազատվել է տանը պահվող զենքից շիայական ոստիկանության շարունակական խուզարկումներից հետո։ Ի դեպ, Մաջիդը նույնպես մասնակցել է Քիրքուքի վերագրավման գործողությանը։
Մաջիդն այն քիչ քրդերից է, ովքեր կրում են ավանդական հագուստ։
Ազգայնականության խլացում
Մաջիդի խոսքով, եթե ընտրության արդյուքները թուլացնեն քրդերին, ինքը կլքի Քիրքուքը։ Շաբաթ օրվա ընտրությունն առաջինն է ԻՊ-ին Իրաքից դուրս մղելուց հետո, որի միջոցով փորձ է արվելու վերականգնել երկրում առկա խորը տարաձայնությունները և նույնիսկ փոխել տարածաշրջանում իշխանության հավասարակշռությունը։
Երեք գլխավոր էթնիկ ու կրոնական խմբերը՝ շիա արաբների մեծամասնությունը, սունի արաբների փոքրամասնությունը և քրդերը, տասնմյակներ շարունակ անտեսանելի են եղել։ Քիրքուքում, որը իրաքյան փոքրամասնությունների, այդ թվում՝ քրդերի, թուրքմենների, սունի արաբների և քրիստոնյա ասորիների բնօրրանն է, ըստ էթնիկ և կրոնական պատկանելության տարանջատում չի սպասվում։
Քանի որ շատ քրդեր հիասթափված են քաղաքական էլիտաներից, ովքեր տապալեցին անկախության փորձերը, վստահ են, որ ընտրությունները կարող են թուլացնել իշխանության բռնի ուժը, որից օգտվում են երկու իշխող կուսակցությունները, այն ժամանակվանից սկսած, երբ 1991թ․ Իրաքի քրդական շրջանը ստացավ կիսաինքնավար կարգավիճակ։
Քրդական ընտրարշավը Քիրքուքում խլացված է։ Թուրքմեններին, սունի արաբներին աջակցող թեկնածուները քայլարշավ են անցկացրել քաղաքի կենտրոնում՝ ծածանելով դրոշներ, բայց քրդական ավելի հանգիստ բնակավայրերում նման միջոցառումներ տեղի չի ունեցել։ Քիրքուքում բնակվող այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ ասում են՝ ուրախ կլինեն, որ Բաղդադի կառավարությունը վերադառնա։
«Շատ բաներ հիմա ավելի լավ են։ Մենք նախընտրում ենք, որ այստեղ կառավարի Իրաքի պետությունը, քանի որ այն օրինական կառավարություն է և ոչ թե ոչ պետական այր»,- ասում է 45 տարեկան Բաշար Արեֆը, ով թուրքմեն նավթագործ է։
Քրդերի վերահսկողության վերադարձը քիչ հավանական է, քան երբևէ։ Տեղական քրդական մի լրատվամիջոց հաղորդում է, որ քրդական անվտանգության ուժերը կարող են հետագայում իրականացնել ոստիկանական գործառույթ Իրաքյան զորքերի կողմից մերժված տարածքների վրա։
Աղբյուրը՝ The Thomson Reuters Trust Principles