ԱՄՆ կասեցնում է սպառազինության վաճառքը Թուրքիային։ Հաղորդում է Regnum-ը։

Գործակալությունը գրում է, որ այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները կազդեն Վաշինգտոնի և Անկարայի հետագա հարաբերությունների վրա։ Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի սենատը ներկայացրել է պաշտպանության մասով բյուջեն, որը կազմում է 717 մլրդ դոլար։ Փաստաթղթում նկարագրված են Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության դեմ պայքարի միջոցները, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետությանը զենքի վաճառքի ժամանակավոր կասեցումը։

Reuters-ի տեղեկություններով՝ զինված ուժերի կոմիտեն հաջորդ շաբաթ որոշում կկայացնի այս հարցի շուրջ: Նշվում է, որ դեմոկրատների և պահպանողականների պահանջների ամբողջական տեքստերը դեռևս հասանելի չեն, բայց պատվիրակները ներակայացրել են իրենց տեսակետները։

Իսկ Deutsche Welle-ի թուրքական բաժնի տվյալներով, Եվրամիությանն անդամակցել պատրաստվող երկրների համար բյուջեն 2021-2027թթ․ կազմում է 12 մլրդ 865 մլն եվրո, իսկ 2014-2020թթ. համար՝ 11 միլիարդ 698 միլիոն եվրո։

Փորձագետները պնդում են, որ ԵՄ-ն առաջիկա 10 տարիների ընթացքում իրատեսական չի համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին։ Բացի այդ, նրանք վստահ են, որ Անկարային օգնությունը կդադարեցվի։ Եվրաhանձնաժողովի բյուջետային քննարկումների ժամանակ արված հայտարարությունները վկայում են նման սցենարի մեծ հավանականության մասին։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2414313.html