ԿԱՐԻՆ-Մարդու իրավունքների Անկարայի գրասենյակում տեղի է ունեցել 18-րդ ընդհանուր ժողովը։

Մարդու իրավունքների Անկարայի գրասենյակում տեղի է ունեցել 18-րդ ընդհանուր ժողովը։ Ժողովին մասնակցել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Բաթմանի պատգամավոր Այշե Աջար Բաշարանը, Մարդու Իրավունքների միության նախագահ Օզթուրք Թուրքդողանը, լրագրող Հյուսեյին Այքոլը, ռեժիսոր Ֆաթին Քանաթը և միության մի շարք անդամներ։
Կոնգրեսի ժամանակ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) Բաթմանի պատգամավոր Այշե Աջար Բաշարանը նշել է, որ հուլիսի 15-ից հետո Թուրքիայում պարզապես ոտնահարվում են մարդու իրավունքները։
Մարդու իրավունքների միության համանախագահ Օզթուրք Թուրքդողանը շնորհավորելով մայրերի տոնը, նշել է․
«Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել «Շաբաթվա մայրեր» (Cumartesi Anneleri/İnsanları), «Խաղաության մայրեր», «Կորուսյալ մայրեր» հասարակական կազմակերպությունների անդամ մայրերի տոնը։ Երանի թե այսքան մայր չլացեր։ Մենք ամեն օր առերեսվում ենք մայրերին ցավ պատճառող իշխանության հետ։ Ներկայումս շատ լրագրողներ, քաղաքական գործիչներ, մարդու իրավունքի պաշտպաններ, պատգամավորներ գնտվում են բանտերում»։
Այնուհետև նա նշել է, որ երկար ժամանակ ոչ մի լուր չունեն Աբդուլլահ Օջալանից։
«Այս ամենը անընդունելի է։ Ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրությունը ոչ մի ուժ չունի։ Թուրքիան նոր սահմանադրության կարիք ունի։ Եթե դուք անտեսում եք քրդերի, ալևիների ներկայությունը, ապա ինչպե՞ս կարող ենք դառնալ ժողովրդավար երկիր։ Այս ամենի անունը քաոս է»,- ընդգծել է Թուրքդողանը ։
Կոնգրեսի ժամանակ մասնակիցները քվեարկությամբ ընտրել են ղեկավար կազմին՝ Ֆաթիհ Քանաթ, Սալիհ Շահին Դենիզեր, Դիլեք Յըլդըզ, Նուրայ Չեվիրմեն, Բելգյու Բաբա, Բարբարոս Հայրեթին Յըլմազ, Ջաֆեր Սաբանջըլար։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Հիշեցնենք նաև, որ Սևրի պայմանագրի 93-րդ հոդվածի համաձայն՝ Արևտյան Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է փոքրամասնությունների իրավունքները։