ԿԱՐԻՆ- «Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Թուրքիայի քաղաքականությունը» ատենախոսության հեղինակ պրոֆեսոր Իսմեթ Քոնաքը անդրադարձել է 1915թ. առաջ և հետո Խարբերդի հայերին:
Մարդկության պատմության ամբողջ ընթացքում մադկությունը աստիճանաբար զարգացում է ապրել: Այն ժամանակ քարից գործիք պատրատող մարդը հիմա փորձում է բացահայտել տիեզերքը: Մարդկության պատմության ընթացքում մարդու ուղեղը նույնպես ձևափոխումների է ենթարկվել, ներկայումս մարդիկ փորձում են արագ և մեթոդաբանորեն լուծել խնդիրները: Այս համատեքստում Փոքր Ասիայում և Կովակասում բնիկ ժողովրդի՝ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դեմ է սոցիալական առաջընթացի օրենքին: Այս համատեքոտում առանձնացնենք Խարբերդի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
Խարբերդ նշանակում է «քարե ամրոց»: Մշակութային և ճարտարապետական կառուցվածքի տեսնակյունից Խարբերդը շատ նշանակալի դեր ունի: Աբդուլ Համիդը II սկսել է փոխել Խարբերդի ճակատագիրը: Խարբերդի նահանգի ոչնչացման քաղաքականության առաջին փուլը սկսվել է 1894-96թթ.:Այս շրջանում իրականացվող քաղաքականության ականտես Էդվին Մունսել Բլիսը «Թուրքիան և Հայերի կոտորածները» (1896թ.) աշխատանքի մեջ նշում է, որ այդ շրջանում Խարբերդում ապրում էր 30000 մարդ և նրանցից մեկ երրորդը հայեր էին: Բլիսը գրում է, որ 1894-96թթ. հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ Արաբկիրում սպանվել է 2000 հայ, այդ ընթացքում արվել է 325 աշխատատեղ: Պալույում սպանվել է՝ 1580 հայ, Հուսենիկում՝ 260 մարդ, 9 մարդու դաժանորեն այրել են: Խարբերդի կենտրոնում գնտվող Եփրատ քոլեջը նույնպես այդ քաղաքականության զոհն է դարձել: Եփրատ քոլեջը (1852-1915), Ռոբերտ քոլեջի պես ոչնչացվել է, քոլեջի ուսուցիչների մեծ մասը ցեղասպանության զոհ են դարձել: Այս տեսանկյունից հատկանշական է քոլեջի ուսուցիչներից՝ Ռուզ Փարմելիի 1915թ. վերաբերյալ զեկույցները: Զեկույցներից մեկում նշվում է, որ 35 տարի քոլեջում օսմանյան գրականություն և պատմություն դասավանդող պրոֆեսոր Նիկողոս Թենեկեջիյանը դաժան խոշտանգումներից հետո սպանվել է: