ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել քննարկելու Գազայի հատվածում իրավիճակի հարցը, երբ պաղեստինցի ցուցարարների հանդեպ Իսրայելի զորքերի դաժան ճնշումը տասնյակ զոհերի և ավելի քան 2700 վիրավորի պատճառ է դարձել։ Հաղորդում է PressTV-ին։
Հանդիպումը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ իսրայելական ուժերի բռնությունից զոհ գնացած տասնյակ պաղեստինցիների, որը 2014թ․ սկսված իսրայելա-պաղեստինայն պատերազմի ամենարյունալի օրը կարելի է համարել։
Լեհաստանի դեսպան Ջոաննա Վրոնեկան, որպես խորհրդի նախագահող, կոչ է արել հարգանքի տուրք մատուցել։
Նշենք, որ սպանություններից հետո արտահերթ նիստը կանչել է Քուվեյթը։
ԱՄՆ-ի և՛ բարեկամների, և՛ թշնամիների դեսպաններն ընդդիմացան ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխմանը, չնայած որ նիստի ընթացքում գլխավոր շեշտը դրված էր Գազայի սահմանին իրականացված բռնությունների վրա։
Գրեթե բոլոր դեսպանները նշեցին, որ Իսրայելը պարտավոր է իրեն համաչափ դրսևորել և չկիրառել զենք քաղաքացիական անձանց վրա։
Շվեդիայի ներկայացուցիչ Օլոֆ Սկուգն ասաց, որ ուժը պետք է զուսպ կիրառել։
Ֆրանսիայի դեսպան Ֆրանկոիս Դելարտեն շեշտեց, որ Մերձավոր Արևելքում բռնության ալիքի բռնկման սպառնալիք կա։
Բրիտանացի դեսպան Կարեն Փիերսն իր հերթին բարձրաձայնեց, որ երկուշաբթի օրվա սպանությունները պետք է հետաքննվեն և հետո արտահայտեց Լոնդոնի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հարցում՝՝ շեշտելով, որ իրենց դիրքորոշումը հայտնի է, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների արդյուքնում, և Երուսաղեմը պետք է երկու պետությունների մայրաքաղաքը հանդիսանա։
Բոլիվիայի ներկայացուցիչ Սաշա Լլորենտին ընդգծեց․ «Միացյալ Նահանգները, որն աջակցում է բռնազավթող ուժին, խաղաղության համար խոչընդոտ է դառնում։ Այն դառնում է խնդրի մի մասը, ոչ թե խնդրի լուծումը»։
Չինաստանի, Շվեդիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները պնդեցին, որ Երուսաղեմի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, ինչպես նաև հասատտեցին, որ իրենց դեսպանատները շարունակելու են մնալ Թել Ավիվում։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկկի Հալեյն սկզբում պաշտպանում էր Իսրայելին՝ ուժ կիրառելու համար՝ ասելով, որ Թել Ավիվը զուսպ է արձագանքել Գազայի սահմանին ցուցարարների գործողություններին։ Նա նաև ժխտում էր, որ բռնությունը տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատուն բացելու պատճառով։

Նշենք, որ Միացյալ Նահանգներն արդեն արգելափակել են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը, որով առաջարկվում էր «անկախ և թափանցիկ հետաքննել» Գազայում՝ իսրայելցիների կողմից պաղեստինցիներին սպանելու գործը։
Չնայած որ Քուվեյթի կողմից առաջ քաշված բանաձևն արտահայտում էր «ցավ և վրդովմունք» 59 ցուցարարի մահվան դեպքի առնչությամբ։
Այն նաև պահանջում էր՝ բոլոր երկրները ենթարկվեն Անվտանգության Խորհդրդի 10-ամյա վաղեմության բանաձևին, որը կոչ է անում սուրբ քաղաքում դիվանագիտական առաքելություններ չտեղակայելուն։
Գերմանիան նույնպես աջակցեց անկախ հետաքննության բանաձևին՝ շեշտելով, որ «մտահոգությունները շատ են, և սոսկալի է, որ այդքան մարդ է սպանվել՝ ներառյալ անչափահասներ»։

Դեպքից հետո Թուրքիան Իսրայելի դեսպանին կոչ արեց, որ ժամանակավորապես լքի Թուրքիան։ Վերջինս դատապարտեց պաղեստինցիների վրա մահացու ուժի կիրառումը և դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշումը։
Հիշեցնենք, որ Իսրայելի հատուկ ուժերը Գազայի հատվածում բախումների ժամանակ սպանել են 59 և վիրավորել ավելի քան 2700 պաղեստինցու․ սա մարտի 30-ից սկսված հերթական բողոքի ակցիաներից ամենաարյունալին դարձավ։

Աղբյուրը՝ Presstv