Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին բախումների հետևանքով մահացած պաղեստինցիները այսօր կհանձնվեն հողին: Արևմտյան ափին և Պաղեստինում սկսվել են համատարած գործադուլներ:

Մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել-Ավիվից պաշտոնապես Երուսաղեմ տեղափոխելու պատճառով բազմաթիվ պաղեստինցիներ բողոքի ցույց էին կազմակերպել: Իսրայելցի զինվորականները արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել Գազայի հատվածի արգելափակված մասում՝ Իսրայելի սահմանին հավաքված պաղեստինցի ցուցարարներին ցրելու համար: Բախումների հետևաքով մահացել է 60 պաղեստինցի, շուրջ 2000 պաղեստինցի՝ վիրավորվել :
Բախումները խլել են նաև երեխանների կյանքերը: Ըստ Գազայի առողջապահության նախարարության տվյալների՝ բախումների պատճառով մահացել է նաև 8 ամսական Լեյլա Էնվեր Ջանդուրը:Բախումների հետևանքով վիրավորված պաղեստինցիները այժմ գտնվում են հիվանդանոցում:

Լուսանկարը՝ Նեդալ Էշխթայահի (Nedal Eskhtayah)

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը տեղի ունեցածները որակել է որպես կոտորած: ՄԱԿ-ն իր հերթին, տեղի ունեցածները անվանել է «մարդկանց իրավուքնների սարսափելի ոտնահարումներ»: Հորդանան գետի Արևմտյան ափին համընդհանուր գործադուլ Է հայտարարված ի նշան Գազայի հատվածի սահմանին բողոքող պաղեստինցիների սպանությունների դեմ բողոքի: Արևտյան ափի բոոր քաղաքներում, փախստականների ճամբարներում համատարած գորածդուլներ են: Փակ են բոլոր խանութները,բանկերը, հացի փուռերը, համալսարաններն ու դպրոցները:

Աղբյուրը՝ m.bianet.org