Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադառնում է իսրայելա-պաղեստինյան սահմանին ծագած ճգնաժամի հետևանքների, Թուրքիայի և ԱՄՆ-ի դերակատարության մասին։

«Այն բանից հետո, երբ պաշտոնական Վաշինգտոնն իր դեսպանատունը բացեց Երուսաղեմում, Իսրայելի և Գազայի սահմանին սկսվեցին բողոքի ակցիաները։ Կան զոհեր։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց դիվանագիտական առաքելության տեղափոխման մասին, ինչը գնահատվեց որպես Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու քայլ։ Եվ արդեն այդ ժամանակվանից սկսած՝ Պաղեստինի ինքնավարության և Իսրայելի սահմանի վրա բախումներն ակտիվացան։

Բայց այս անգամ պաղեստինցիները ամերիկացիների գործողությունների մեջ տեսան խորհրդանշական սեփականության դեմ մարտահրավեր։ Դեսպանատան բացումը համընկավ Իսրայելի 70-ամյակի հետ, այն պետություն է հռչակվել 1948թ․ մայիսի 14-ին։ Իսկ մայիսի 15-ին տոնում են «Նաբկան», երբ Մերձավոր Արևելքում իրենց հայրենի բնակավայրերից արտաքսվեցին հարյուր հազարավոր պաղեստինցիներ։ Բոլոր փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական առաքելության բացման օրվա ընտրությունը գիտակցական բնույթ էր կրում։ Մի կողմից այն գրգռեց միջազգային հանրությանը, իսկ մյուս կողմից՝ դարձավ լակմուսի թուղթ ողջ իսլամական հասարակության համար՝ ստուգելով հերթական անգամ միասնական վերաբերմունքը պաղեստինցիների հանդեպ։ Չէ՞ որ շատ եվրոպական երկրներ և ոչ միայն նրանք, հանդես եկան քննադատելով «ԱՄՆ-ի քայլերը, որոնք խախտում են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը»։

Ինչ վերաբերվում է իսլամական աշխարհին, ապա Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը բողոք ներկայացրեց Թրամփի վարչակազմի որոշման հետ կապված և հրաժարվեց համագործակցել Վաշինգտոնի պաշտոնական ներայացուցիչների հետ։ Առաջ ընկավ Թուրքիան, չնայած այն հանգամանքին, որ աշխարհում կա 57 մուսուլմանական երկիր։ Անկարան հետ կանչեց իր դեսպաններին ԱՄՆ-ից և Իսրայելից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց մի շարք համաշխարհային առաջնորդների հետ բանակցություններ անցկացնելու մտադրության մասին․ նախ և առաջ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, ինչպես նաև հայտնեց «Իսլամական համագործակցություն» կազմակերպության մայիսի 18-ի արտահերթ գագաթաժողովի մասին։ Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ արեց իսլամական աշխարհի երկրներին հրաժարվել Իսրայելի հետ համագործակցությունից։ Նրա հետ միաժամանակ նմանատիպ կոչով հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Բայց նման կոչեր նախկինում ևս հնչել են։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի նախաձեռնությամբ Ստամբուլում «Երուսաղեմի հարցով» արդեն տեղի է ունեցել «Իսլամական համագործակցություն» կազմակերպության արտահերթ գագաթաժողովը։ Անկարան հայտարարել է, որ կոնֆերանսի ընթացքում «ընդունվելու է հատուկ ճանապարհային քարտեզ», որի մեջ կազմակերպության անդամների քայլերը կնշվեն։ Եվ արդյուքում ի՞նչ։ Հավաքվեցին, խոսեցին և հեռացան։ Դրանից հետո թուրքական Yeni Safak թերթը գրեց, որ ԻՀԿ ՄԱԿ-ից հետո միջազգային ամենամեծ կազմակերպությունն է, բայց մինչ օրս միջազգային քաղաքական և տնտեսական հարթակում չունի ուժեղ ազդեցություն, չնայած այն հանգամանքին, որ ձևավորվել է կես դար առաջ։ Բայց մեր տեսանկյունից, սա ցույց է տալիս, որ Թուրքիան իսլամական աշխարհում գրեթե մեկուսացված է, և դրա պատճառը ԱՄՆ-ի ՝ արաբական և իսլամական աշխարհի կարևոր խաղացողի հետ, սերտ գործընկերային հարաբերություններն են։

Նրանք, իհարկե, հայտարարում են, որ Վաշինգտոնը «կորցրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման միջնորդի դերում հանդես գալու հեղինակությունը և իրավունքը», բայց կարևոր նրբերանգներ կան։

Առաջինը․ Թուրքիան իրապես սերտ հարաբերություներ չունի արաբական աշխարհի շատ երկրների հետ։ Բայց Անկարան հատուկ համաձայնություն ունի Բաքվի հետ՝ հայտարարելով ռազմավարական գործընկերության մակարդակը։ Ամեն դեպքում Ադրբեջանը տարբեր պատճառներով սկսում է դուրս մղվել «թուրքական ասամբլեայից»։ Հենց այն օրը, երբ Պաղեստինի ինքնավարությունում բռնկվեցին բողոքի ակցիաները, տեղի էր ունենում ադրբեջանա-իսրայելական միջկառավարական հանձնաժողովների հանդիպումը։ Ադրբեջանի Հարկերի նախարար Միքայիլ Ջաբարովը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետի և Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ ձևավորված այս հանդիպումը նոր մակարդակի կհասցնի իրենց հարաբերությունները և համագործակցության նոր ոլորտներ առաջ կբերի։

Երկրորդ նրբերանգը․ ԱՄՆ-ի գործողությունները Երուսաղեմում տեղի են ունենում ՄԱԿ-ի բանաձևերի դեմ, մինչդեռ Ադրբեջանը սկզբունքորեն պնդում է, որ հետևեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այսպես ձևավորվող միջազգային և տարածաշրջանային իրավիճակը ստիպում է Բաքվին գործել «երկակի ստանդարտներով»։ Դրա հետ կապված իսրայելցի քաղտեխնոլոգ Դավիդ Էյդելմանը հայտարարում էր, որ «Իսրայելում երբեք չեն շփոթում Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հարաբերությունների հետ», ինչը բաքվեցի փորձագետները դիտարկում են որպես «արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանի անկախություն»։ Բայց փաստացի Թեհրանը միշտ կասկածանքով է վերաբերվել Բաքվի և Իսրայելի հարաբերություններին։ Այժմ այդպես կարող է մտածել նաև Անկարան՝ նշելով «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարախոսության փլուզման փաստը։ Եվ սա Իրանի և Թուրքիայի միջև դաշնակցության ֆոնի ներքո է տեղի ունենում, երբ Ադրբեջանին դժվար կլինի պահել ստատուս-քվոն երկու պետությունների հարաբերություններում և չշեղվել հավասարակշռված արտաքին քաղաքական ուղուց։ Մենք չենք ասում, որ դա վատ է։ պարզապես նշում ենք, որ տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվում է։ Թուրք քաղաքագետները, և հենց ինքը՝ Էրդողանը, պնդում են, որ իրադարձությունների զարգացումը կարող է գնալ ֆորսմաժորային սցենարով և հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմին։ Այո, ԱՄՆ-ն կորցրել է իր միջնորդական դերը, ԵՄ-ն դեռ պատրաստ չէ մասնակցելու Մերձավոր Արևելքում խնդիրների լուծմանը, իսկ Ռուսաստանի ակտիվությունը բազմակողմանի է։ Մի խոսքով, Մերձավոր Արևելքում շարունակվում է «մեծ խաղը»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2415812.html