Թունիսում, Լիբանանում և Իրաքում տեղի ունեցան Արևմուտքի կողմից կազմակերպված երեք ժողովրդավարական ընտրություններ։ Բայց այս ժողովուրդների համար քվեարկությունը ժողովրդավարության գաղափարախոսության հետ քիչ աղերս ուներ, որովհետև Արեւմուտքի կողմից նրանց պարտադրված համակարգերը նախատեսված էին խոչընդոտելու իրենց նախընտրելի առաջնորդի ազատ ընտրությունը:

Լիբանանյան (50%) և իրաքյան (65%) ընտրությունների, ինչպես նաև թունիսյան (77%) Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քվեարկությանը ժողովրդի մասսայաբար չմասնակցելը արևմտյան ուժերի կողմից մեկնաբանվեց որպես հասարակությունների անհասության ապացույց։ Կապ չունի նրանք ժողովրդավար են եղել 7, թե 75 տարի, նրանք անպատասխանատու են և պետք է լինեն վերահսկողության տակ։
Մոռանալով այն փաստը, որ Արևմուտքում նույնպես կային նմանատիպ դրսևորումներ, արևմտյան ուժերը Թունիսի, Լիբանանի և Իրաքի ընտրությունների նման ելքերը բացատրեցին նաև ցածր տնտեսական աճի հետևանք։
Այնպես է ներկայացվում, որ արաբները իբր չէին հասկանում, որ կարող են քննարկել նախագծեր և ընտրել իրենց սեփական ճակատագիրը, բայց իրականությունն այլ է, նրանք ուղղակի պատկերացնում էին, որ պարտավոր էին հաստատել նախորդ կառավարությունների գործողությունները։
Լևանտում մանդատի վերականգնումից անհանգստացած՝ արևմտյան ուժերը Սաադ Հարիրի ազատագրումը մեկնաբանեցին որպես Էմանուել Մակրոնի հաղթանակ։ Իհարկե, նրանք չնշեցին Ռիյադի օդանավակայանում Սաուդյան արքայազնի կողմից Ֆրանսիայի նախագահի ոչ նվաստացման, ոչ էլ ՄԱԿ-ում Միշել Աունի աշխատանքի արդյունավետության մասին։ Նրանց տեսանկյունից, Լիբանանի ժողովուրդն ընդունակ չէր իր մասին հոգ տանելու և կարող էին արդյունքներ ունենալ միայն Արևմուտքի կողմից վերահսկվելու դեպքում։
Արևմտյան լրատվամիջոցները խոսում են անհավատալի լիբանանյան համակարգերի մասին՝ դրանք նկարագրելով «խառնաշփոթ»՝ առանց բացատրելու, որ համայնքային համակարգը հատուկ ձևավորվել է նախկին գաղութարար ուժերի կողմից, այնպես, որ երբեք ոչինչ չփոխվի։
Այո, անհեթեթ է տեսնել, որ Թունիսն իր համայնքային խորհրդականներին ընտրում է առաջին անգամ, որ Լիբանանն ինը տարի անց ընտրում է նախկինից ժառանգված պատգամավորներին, և Իրանքը բաժանվել է 37 քաղաքական կուսակցությունների միջև։
Արևմտյան մեկնաբանություններին հակառակ հարկ է նշել, որ քվեարկության չմասնակցելով, մերժվում էին ժողովրդավարական գործընթացները, ոչ թե ժողովրդավարութունը։
Թունիսցիները, ովքեր երկար պայքարից հետո վկա դարձան «Էնահդա» և «Նիդաա Թունես» իսլամիստական կուսակցությունների կոալիցիային, հիմքեր ունեին ակնկալելու, որ երկու խոշոր կուսակցությունները կկարողանան համաձայնության գալ կիսելու տեղական պաշտոնները, ինչպես արել են պետական պաշտոնների հետ։ Լիբանանցիները, ովքեր գիտեին, որ չունեն այլ հնարավորություն, նույնպես մերժեցին այս բանտարկությունը։ Իրաքցիները, ում ընտրած վարչապետը 4 տարի անց տապալվեց օտար ուժերի կողմից, գիտեին, որ իրենց ձայնը հաշվի չի առնվելու, եթե նրանք ընդդիմանան «միջազգային հանրությանը»։
Չշփոթեք, արևմտյան ուժերը ողջունում են քվեարկության չմասնակցելը, քանի որ նրանք Մեծ Մերձավոր Արևելքում ավելի քան 17 տարվա իրենց ագրեսիայի արդարացումն են գտնում դրանում։ Ժողովրդական կամարտահայտության ցանկացած դրսևորում նրանց համար դժոխային է, քանի որ նրանց միակ նպատակը պետությունների փլուզումն է և հասարակությունների ոչնչացումը, որպեսզի ավելի արդյունավետ իշխեն։ Դրա համար արևմտյան ուժերը զարմացան, երբ պատերազմի բովում գտնվող Սիրիայի ժողովուրդը շտապեց ընտրատեղամասեր՝ նախագահին ընտրելու համար։ Նրանք պարտավոր էին հետաձգել Սիրիան փլուզելու իրենց նախագծերը։
Պարզապես պետք է հիշել, որ արաբներն էլ մյուս ժողովուրդների նման ցանկանում են իրենք որոշեն իրենց ճակատագիրը։
Նշենք, որ Արևմտյան Հայաստանի հայերը պետք է իմանան իրենց պարտականության մասին և գրանցվեն՝ մասնակցելու Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի հաջորդ ընտրություններին։
Թեկնածուներ՝ Վրեժ Աբրահամյան, Լիդիա Մարգոսեան, Աղվան Դոնականյան, Բենիամին Հովհաննիսյան, Մովսես Նաջարյան, Ժան Ղազարոսյան, Վիոլետտա Աղայան, Գառնիկ Սարգիսեան, Ռուբեն Նահատակյան, Սամ Թիլբիան, Արմենակ Արբրահամեան, Ինգրիդ Մեհջյան, Ռուզաննա Խաչատրյան։

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Enregistrement-fr-arm.php
http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Registration-en-ru.php
http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Kayit-arab-turc.php
http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Engrafi-grec-de.php