ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԱՆ- Արարատի նահանգի Դողութբայազիթ գավառում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ Ֆիքրեթ Այդեմիրը ենթարկվել է դաժան ծեծի: Զինվորները սպառնացել են սպանել նրան:
Ֆիքրեթ Այդեմիրը Արաարտի նահանգի Դողուբայազիթ գավառում զինվորական ծառայության ժամանակ 4 զինակիցների կողմից ենթարկվել է դաժան ծեծի: Գլխի շրջանում ծանր վիրավորումներ ստանալու պատճառով Այդեմիրը երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ: Այդ օրվա հետ կապված Այդեմիրը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել զինվորական տեղաասում:
«Այդ օրը երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում գնացել էի մզկիթ՝ նամազ անելու: Այնուհետև վերադարձել եմ, պատրաստվում էի հեռուստացույց նայեի: Այդ ժամանակ զինվորներից մեկը մոտեցավ, նստեց կողքս: Անընդհատ փորձում էր իրավիճակը սրել: Ես դուրս եկա սենյակից, հետևիցս գոռում էր «մինչև քեզ չսպանեմ այստեղից չեմ գնա »: Նրա մյուս ընկերները նույնպես իր կողքին էին, ես մենակ էի: Գլխիս շրջանում ուժեղ հարված ստանալուց հետո ոչ մի բան չեմ հիշում, միայն այն, որ ինձ տեղափոխել էին հիվանդանոց»,- նշել է նա:
Նա նաև նշել է, որ այդ զինվորը առաջներում նույնպես սպառալիքներով էր խոսում:
Այդեմիրի մայրը նշել է, որ որդու հետ տեղի ունեցածի մասին իմացել է ոտիկանական բաժանմունքից: Նրան զանգել տեղեկացրել են, որ ձեր որդին սայթաքել է, թեթև վիրավորում ունի և գնտվում է հիվանդանոցում է:
«Հարցրեցի եթե կարևոր է, ապա գամ, բայց ոստիկանական բաժանմունքից ասել են՝ ոչ»,-նշել է զինվորի մայրը:
Այնուհետև Այդեմիրի մայրը մեկնել է Իգդիր, որդին գնտվում էր ծանր վիճակում: Մայրը պատմում է, որ այդ ծանր վիճակում որդուն բավականին երկար հարցաքննել են, իսկ այնուհետև նրան տեղափոխել են այլ վայր, բայց ոչ թե շտապ օգնության մեքենայով, այլ՝ տաքսիով:Այդեմիրի մայրը նշում է, որ բողոքելու է 4 զինվորիների դեմ, ովքեր այդքան դաժանորեն ծեծել են իր տղային: Ներկայումս Այդեմիրը դեռ չի ապաքինվել, նրա դեմքին և մարմնի վրա դեռ կապտուկներ կան:
Աղբյուրը՝ mezopotamyaajansi.com