Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ Դամասկոսն ամբողջությամբ աջակցում է Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացին։ Նման հայտարարությամբ Ասադը հանդես է եկել Սոչիում Պուտինի հետ բանակցությունների ընթացքում։ Հաղորդում է Regnum-ը։

«Կայունությունը աստիճանաբար վերականգնվում է և դուռ բացում քաղաքական գործընթացների համար, որոնք սկսվել են որոշ ժամանակ առաջ։ Ես միշտ ասել եմ և հիմա էլ կկրկնեմ, որ մենք միշտ աջակցում ենք քաղաքական գործընթացներին, որոնք պետք է ահաբեկչության դեմ պայքարին զուգահեռ ընթանան»,- ասել է Ասադը՝ նշելով, որ դա անելը հեշտ չի լիելու, քանի որ կան բոլորին հայտնի մի շարք երկրներ, որոնք ընդհանրապես չեն ուզում, որ Սիրիան կայունանա։

«Բայց մենք ձեզ և մեր մյուս գործընկերների հետ կշարունակենք առաջ տանել խաղաղ գործընթացը», — ընդգծել է Ասադը։

Նշենք, որ Սիրիայի նախագահը մի քանի ժամով էր այցելել Սոչի ՌԴ նախագահին հանդիպելու համար։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2416866.html