ԿԱՐԻՆ- — ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության նկատմամբ իրականցված կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել։

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչում է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, ինչպես նաև ողջունում է Արցախի Հանրապետության ձգտումը՝ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիայի, շարունակել իր ժողովրդավարական ուղին և զարգանալ որպես միջազգային հանրության վստահելի անդամ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ նահանգի պետքարտուղարը լիազորվում է բանաձևի վավերացված պատճենները փոխանցել ԱՄՆ Նախագահին, Ռոդ Այլենդի Կոնգրեսին և ԱՄՆ Պետդեպարտամենտին:

Բանաձևի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով։
http://webserver.rilin.state.ri.us/BillText18/HouseText18/H8211.pdf