ԱՐԵՎՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Գյուղի կանայք պատրաստվում են ռամադանին։ Սողուջաք գյուղի բնակչուհի Ֆիքրիյե Փոլաթը նշել է, որ Ռամադանի նախօրեին կանայք հավաքվում են, օգնում միմյանց, միասին թոնրի հաց են թխում։

Փոլաթը պատմել է նաև, որ բազմանդամ ընտանիքներում 15 օրը մեկ 150 հաց են թխում։ «Հիմա մեր հարևանների օգնությամբ 15 օրվա համար հաց ենք թխում։ Ռամադանի ժամանակ 2 անգամ ենք հաց թխում, իսկ մնացած ամսիներին՝ ամիսը 3-4 անգամ»,-նշել է նա։
Էսրա Չաքըր նշել է, որ Ռամադանի ժամանակ հարևանները օգնում են միմյանց։
«Այսօր այս ընտանիքի համար ենք հաց թխում, վաղն էլ մեր տան համար հաց կթխենք, քանի որ Ռամադանի ժամանակ հաց թխելը շատ դժվար է»,- նշել է նա։