Ներկայացնում ենք Regnum-ի անդրադարձը Թուրքիայում նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ։

«Նախորդ շաբաթ Թուրքիան երկու կարևոր հարցերով էր զբաղված․ առաջինը՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացվելու շուրջ արված արձագանքն էր, և երկրորդը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մեծ Բրիտանիա կատարած եռօրյա այցն էր։

Արարողություն, որ ցնցեց ողջ աշխարհը

Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, Երուսաղեմում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, որին մասնակցում էր Դոնալդ Թրամփը։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը․ դա խախտում է միջազգային իրավունքի նորմերը և ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը։ Մենք դատապարտում ենք Իսրայելի անվտանգության ուժերի կողմից իրականցված պաղեստինցիների սպանությունները, ովքեր մասնակցում էին խաղաղ բողոքի ակցիայի»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ։ Էրդողանն իր հերթին. «Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը չափազանց սխալ է։ Մենք ևս մեկ անգամ մերժում ենք ընդունված որոշումը»։

«Մենք քննադատում ենք Իսրայելին և ամերիկյան դեսպանատանը»

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ողջ աշխարհը զարմանքով է հետևում «իսրայելական ահաբեկչության» նոր օրինակին։ «Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման ընթացքում անզեն քաղաքացիական մարդիկ Գազայի հատվածում բողոքի ակցիա էին անցկացնում ընդդեմ այդ որոշման։ Մենք վճռականորեն դատապարտում ենք Իսրայելին, ով կրակ բացեց անմեղ և ճնշված ժողովրդի վրա, ովքեր մասնակցում էին խաղաղ ակցիային։ Մենք դատապարտում ենք նաև ամերիկյան կառավարությանը, ով խախտում է տարածաշրջանի խաղաղությունը»։ Հայտարարելով 60 զոհերի և 3000-ի հասնող վիրավորների մասին՝ վարչապետը շեշտել է, որ Թուրքիան, ի նշան Պաղեստինի հետ համերաշխության, եռօրյա սուգ է հայտարարել և ետ կանչել դեսպաններին Իսրայելից և ԱՄՆ-ից։

56 իսլամական պետություն Երուսաղեմի մասին

NTV-ի տվյալներով՝ «Իսլամական համագործակցություն» կազմակերպությունը արտահերթ նիստ է անցկացրել Ստամբուլում։ 56 երկիր քննարկել են Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը, և քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Գազայի հատվածում իսրայելական ուժերի իրականացրած սպանություններից հետո։ Առաջնորդները պայամանավորվեցլ են Գազայի միջադեպի հարցը բարձրացնել միջազգային ատյաններում։ Բացի այդ՝ հայտարարվել է պատժամիջոցների մասին, որոնք կկիրառվեն այն երկրների դեմ, որոնք կհետևեն ԱՄՆ օրինակին, և իրենց դեսապնությունը կտեղափոխեն Երուսաղեմ։ Հորդանանը ներկայացված էր՝ Աբդալլա II թագավորի գլխավորությամբ, Իրանը ներկայացնում էր նախագահ Հասան Ռոհանին, Քաթարը՝ էմիր Թամիմ բին Համադ Ալ Տանին էր ներկաայցնում, իսկ Քուվեյթը՝ էմիրի մակարդակով։ Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը ներկայացված էին ԱԳ նախարարների մակարդակով։ Միջազգային քրեական դատարանին Գազայում տեղի ունեցած կոտորածը ներկայացնելու միտքը առաջ քաշեց Մեվթուլ Չավուշօղլուն՝ շեշտելով, որ եթե նույնիսկ ԱՄՆ վետո դնի, պետք է ուշադրություն դարձնել Գազայի կոտորածի գործը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին փոխանցելու կարևորության վրա։ Եթե չաշխատեց, ապա հարցը կփոխանցվի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային։

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում նոր ճգնաժամ է ձևավորվում

Samanyolu Haber-ի փոխանցմամբ, ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամ է առաջացրել։ Առաջին քայլը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչին Թուրքիա հետ կանչելն էր։ Բայց այս քայլին առաջինը արձագանքեց ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էրիկ Պախոնը, ով նշեց, որ իրենք շարունակում են աշխատել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի հետ, և որ Թուրքիան շարունակում է մնալ ԻՊ-ի դեմ պայքարում իրենց անփոխարինելի գործընկերը։ Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ Երուսաղեմում դեսպանատան բացման կապակցությամբ իր գրավոր հայտարարության մեջ գրել էր․ «Ես հպարտությամբ շնորհավորում եմ»։ Իհարկե, այս ամենից հետո Չավուշօղլուի՝ Վաշինգտոն ծրագրած այցը դժվար թե կայանա»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2417815.html