Իսլամական սուրբ Ռամադանի ամիսը սկսվել է մայիսի 14-ին, և հյուսիսային Սիրիայի ժողովուրդը պատրաստվել էին գիշերային իֆթարի արարողակարգին։
Ղամիշլիում, որը հյուսիս-արևելյան Սիրիայի մի քաղաք է, բնակիչները պատրաստվում են իսլամական սուրբ Ռամադան ամսվան, որը սկսվում է մայիսի 14-ին և ավարտվում է հունիսի 14-ին, ինչին հետևում են հունիսի 15-ի Էիդ ալ-Ֆիտր տոնախմբությունները։
Ռամադանը Ղամիշլիում տնտեսական աճ է ապահովում, քանի որ քաղաքի մուսուլմանները պատրաստվում են գիշերային իֆթարի ընթրիքին, որը շատ հաճախ անցկացնում են ընկերներով և ընտանքիներով։
Հրուշակեղենի խանութները պատրաստում են յուրահատուկ քաղցրավենիքներ, ինչպես նաև համեղ ուտեստներ, որը վաճառվելու է ողջ Ռամադանի ընթացքում։
Քաղցրավենիքները, ինչպես նաև շատ պահանջված շաքարը հյուրասիրում են նրանց, ովքեր ողջ սուրբ ամսվա ընթացքում ծոմ են պահում և ամբողջ օրն անցկացնում են առանց սնունդի և ջրի։
Թեպետ Ղամիշլին միաժամանակ Սիրիայի դեմոկրատական ուժերի և Սիրիայի Արաբական բանակի վերահսկողության տակ է գտնվում, բայց քաղաքը, ի տարբերություն Սիրիայի մյուս քաղաքների, պատերազմի ընթացքում կարողացավ խուսափել մեծ ավերածություններից։
Այնուամենայնիվ, Ղամիշլիի տնտեսությունը 7-ամյա շարունակվող հակամարտության հետևանքով շատ տուժեց։
Բացի այդ, 2014թ․ Նուսայբին սահմանի փակումը սահմանափակեց հարևան Թուրքիայի և միջսահմանային Նուսայբին քաղաքի հետ առևտուրը։
Հույս կա, որ Ռամադանը կվերակենդանացնի Ղամիշլիի սպառողական տնտեսությունը, քանի որ շատերը նախապատրաստել են իրենց խանութները Ռամադանի տոնակատարություններին։