Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի վերլուծությունը, որտեղ հեղինակը բացահայտում է Ադրբեջանի խորհրդայնացման տարիների հետ կապված պատմական որոշ դրվագներ։
«Բաքվում տեղի ունեցավ «Ազգային միասնություն, պատմական ժառանգություն և 21-րդ դարի մարտահրավերները» թեմայով գիտական համաժողով՝ նվիրված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ձևավորման հարյուրամյակին։
Այդ ֆորումի աշխատանքներին մասնակցում էր նաև ռուս պատմաբան, ՌԴ Գիտությունների Ակադեմիայի ավագ գիտաշխատող Սալվաթ Իսխակովը։ Նա «Ռուսաստանի բոլշևիկյան իշխանության և Ադրբեջանի միջև հարաբերությունների պատմությունից» զեկույցով հանդես եկավ։ Ցավոք, զեկույցի տեքստին մենք դեռ ծանոթ չենք։ Բայց մեր ուշադրությունը գրավեց Իսխակովի հարցազրույցը, որը նա տվել է «Вестник Кавказа» պարբերականին։ Այն հարցին, թե ինչպես է գնահատում բոլշևիկների գործունեությունը Ադրբեջանում 1918-1920թթ․, վերջինս պատասխանել է․
«1919թ․ հունիսի 19-ին Լենինի մասնակցությամբ տեղի է ունեցել Քաղբյուրոյի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել «ճանաչել Ադրբեջանի Սովետական Հանրապետությունը», չնայած որ այն որպես այդպիսին գոյություն չուներ։ Կար բոլորովին այլ հանրապետություն։ Բաքվի գրավման նախագիծը պատրաստել են Ստալինի շրջապատի մարդիկ (հեղափոխական պաշտպանության կոմիտեի անդամ Նարիմանը) Նարիմանովը, (ՌՍԴԲ Բաքվի Կոմիտեի անդամ Մովսում Նաջմեդին) Իսրաֆիլբեկովը, հեղափոխական բոլշևիկ Սարդարովը և այլոք․․․ Կային քաղաքական գործիչներ, ովքեր իրականացնում էին Ստալինի հրահանգները, իսկ հետո նրանց պարզապես վերացնում էին, որպեսզի նրա գործունեության հետ կապված վկաներ չլինեին»։
Մեզ թվում է, որ ուրվագծված գծագիրը չափազանց պարզեցված բնույթ է կրում և արդքան էլ չի համապատասխանում պատմական ճշմարտությանը։ Քանի որ 1920թ․ ապրիլին հաջորդած Ադրբեջանի խորհրդայնացումը ընդունվում է բացառապես Ստալինի «ստոր դավադրության» կոնտեքստում։ Իհարկե, չենք բացառում, որ Իսխակովի պատասխանները մի փոքր խեղաթյուրված էին։ Ամեն դեպքում, նրանց կողմից քննարկվող խնդիրը մինչ օրս վատ է ուսումնասիրվել պատմաբանների կողմից և հատուկ ուշադրություն է պահանջում։ Նախ և առաջ, այն բանի մասին, թե ինչպես 1919թ․ ի հայտ եկավ «Ադրբեջանի Սովետական Հանրապետության» հռչակման և ճանաչման անհրաժեշտությունը։
Ինչպես վկայում են փաստաթղթերը, այդ լոզունգն առաջին անգամ առաջ է քաշվել 1919թ․ մայիսի 2-ին Բաքվի համընդհանուր կուսակցական ժողովի ընթացքում։
Հուլիսի 19-ին Քաղբյուրոյի և ԿԿ կազմբյուրոյի համատեղ նիստի ժամանակ որոշում կայացվեց Ադրբեջանը Սովետական Հանրապետություն ճանաչելու մասին, բայց միայն ապագայում։ Ինչո՞ւ։ Ինչպես գրում է հայտնի լեհ պատմաբան Թադեուշ Սվենտոխովսկին, «այդ ժամանակ Բաքվի իրադարձությունների զարգացման գլխավոր սցենարիստը Ստալինի կողմից ղեկավարվող ՌՍՖՍՀ Ժողովրդական կոմիսարիատն էր, որը պատասխանատու էր բոլշևիկների ազգային քաղաքականությունը մշակելու և կյանքի կոչմելու համար»։ Նրա գիտությամբ քաղաքացիական պատերազմների ընթացքում ձևավորվում էին մուսուլմանական հարցերով հատուկ վարչություններ։
Մուսուլմանական կոմիսարիատները և բյուրոն ձևավորվում էին հիմնականում տարածքային սկզբունքով և զբաղվում էին առանձին շրջաններով և նահանգներով։ Բայց խնդիրն այն էր, որ Ադրբեջանը, թեպետ իրեն համարում էր մուսուլմանաթուրքական հանրապետություն, իրականում այդպիսին չէր։ Ավելի ճիշտ, չէր խոստովանում։
1919թ․ գարնանը հայտնի դարձավ, որ անգլիացիները հեռանում են Կովկասից, իսկ տարածաշրջանը մնում էր «անտեր»։ Այդ վակուումը պլանավորում էր լցնել ռուս գեներալ Անտոն Դենիկինը։ Բաքուն չէր հասականում՝ ում հետ դաշնակցեր։ Կոստանդնուպոլսում փլուզվել էր Օսմայնան կայսրությունը, և միայն 1919թ․ աշնանը Մուստաֆա Քեմալը հայտնվեց Արևելյան Անատոլիայում, ավելի ճիշտ՝ Արևմտյան Հայաստանի տարածքներում։ Ադրբեջանի ԱԳ նախարար Խոյսկին զգուշացնում էր անգլիական բռնազավթող վարչակազմին այն մասին, որ «Դենիկինը կարող է գրավել Ադրբեջանի իշխանությունը և հռչակել ռուսական իշխանություն»։ Ռուս գեներալի ներկայացուցիչ Լազարևը բանակցում էր Բաքվում Ուսուբեկովի կառավարության հետ՝ առաջարկելով «տեղական կառավարության հետ միասին դառնալ Ռուսաստանի մաս»։ Իրականում Բաքվի կառավարության որոշակի մասը շեշտը դրել էր Դենիկինի վրա, ինչի մասին Չիչերինը ռադիոհեռագրով հաղորդել է Խոյսկիին՝ նշելով, որ Դենիկինի լրտեսի ղեկավարությամբ և ադրբեջանական իշխանությունների հետ համատեղ տեղի է ունենում ռուս սպաների զորակոչ՝ նրանց Դենիկինի զորք ներառելու համար։
Արդյո՞ք կարող էր Դենիկինը հետ պահել Բաքվին բոլշևիկացումից և այնտեղ ձևավորել «ռուսական իշխանություն»։ Հարցը հռետորական է, թեպետ, ինչպես փաստաթղթերն են վկայում, Ադրբեջանի քաղաքական գործիչները կանգնած էին «միակ և անբաժանելի» և սովետական Ադրբեջանի ընտրության առաջ։ Հենց այդ ժամանակ էլ ի հայտ եկավ «Ադրբեջանը Սովետական Հանրապետություն» հռչակելու և ճանաչելու լոզունգը։ Բայց նախագիծը երկու տարբերակ ուներ։ Առաջինը՝ ստեղծել կոալիցիոն կառավարություն միայն տեղական սոցիալիստական խմբավորումների և կուսակցությունների, ինչպես նաև «Մուսավաթի» և «Իթթիհադի» որոշ անդամների հետ։ Երկրորդը՝ սովետական կառավարությունը պետք է կազմված լիներ միայն ընդհատակում ժամանակավոր գործող, իսկ հետո արդեն օրինական ՌՍԴԲԿ Բաքվի Կոմիտեի անդամներից, որը գլխավորում էր Անաստաս Միկոյանը։ Երկրորդ տարբերակին աջակցում էին Թիֆլիսի Բյուրոյի գրեթե բոլոր անդամները։
1919թ․ մայիսին Միկոյանը Մոսկվային հաղորդեց․ «Խելացի, գործին նվիրված և էներգիայով լեցուն մուսուլման ակտիվիստների սուր պակասը մեր կուսակցության մեջ հնարավորություն է տալիս ազգայնական տրամադրված աջակողմյան մուսուլման սոցիալիստներին իրենց ազդեցության տակ պահել մուսուլման աշխատավորներին։ Նրանք, ովքեր ընդունում են կառավարության սովետական տեսակը, վախենում են, որ դա կլինի օտար, ռուսական իշխանություն, որ նրանք իշխանություն չեն ունենա»։ Ահա թե ինչու 1919թ․ ոչ մեկի մոտ Բաքվում, ոչինչ չէր ստացվում։ Միայն 1920թ․ սկսեցին դիտարկվել «թեորեական հետքերը», բայց ոչ թե Ստալինի, այլ Լև Տրոցկու։ Հենց նրա կողմից «Սովետական Ադրբեջանի Հանրապետության» նախագիծը սկսեց կանխորոշել հեղաշրջումը, որը տեղի ունեցավ 1920թ․ ապրիլին։
Պատահական չէ, որ 1919թ․ վերջին սկսեցին ադրբեջանական կոմունիստների համակարգված գործողությունները քեմալականների քաղաքական կազմակերպությունների հետ: Բայց հենց ադրբեջանցի կոմունիստները և ոչ Քեմալը, պետք է լինեին թուրքականության զարգացման առաջատարները։ Մոսկվան աջակցում էր թուրք ժողովրդի ազատագրական պայքարը՝ չթաքցնելով, որ մտադիր է փոխադրել նրա մասնիկը Արևելքի համաշխարհային հեղափոխության մեջ։ Ուստի, 1920թ․ ապրիլին ադրբեջանական կառավարությունը իշխանությունը փոխանցում էր ոչ թե Բաքվում ընդհատակում աշխատող Բաքվի կոմիտեին, այլ Մոսկվայից ժամանած Նիրմանովին։ Ինչ վերաբերվում է Ստալինին, ապա նա գործընթացի մեջ մտավ մի փոքր ուշ, երբ «մեծ խաղը» սկսեց ստանալ անսպասելի և ինտրիգային ընթացք»։
Աղբյուրը՝ https://regnum.ru/news/2417818.html