2013 թ. նոյեմբերի 2-4-ը «Հրանտ Դինք» հիմնադրամի` Բողազիչի համալսարանի Պատմության բաժնի և “MalatyaHAYDer” կազմակերպության հետ համատեղ կազմակերպած` իսլամացած հայերի խորհրդաժողովի զեկուցումներն ընդգրկող գիրքը տպագրվել է «Հրանտ Դինք» հրատարակչության կողմից:
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթը:
Գրքի խմբագիրն է Ալթուղ Յըլմազը: Ժողովածուում ընդգրկված են խորհրդաժողովին ներկայացված 30 զեկուցումները, ինչպես նաև` նիստավարների բացման ելույթներն ու Ֆեթհիյե Չեթինի, Նեբահաթ Աքքոչի և Սիբել Ասնայի անհատական պատմությունները:
Գրքում ներկայացված է նաև գրականության ցանկ, որում ներառված են սույն թեմայի շուրջ կատարված հիմնական ուսումնասիրությունները: