ԿԱՐԻՆ — Մարսելի Բուսսերին թաղամասում դիմակավորված անձանց հրաձգությունից մեկ վիրավոր կա։ Հաղորդում է theguardian-ը։

Նշվում է, որ ոստիկանությունը միջադեպը ահաբեկչություն չի որակում, չնայած որ հարձակվողները թիրախավորել էին բնակելի տունը և մի մարդու պատանդ էին վերցրել։
AK-47s-ով զինված մանձինք կրակ են բացել Մարսելի բնակելի տան բակում գտնվող մի խումբ երիտասարդների ուղղությամբ։ Հաղորդվում է, որ մի անձի պատանդ են վերցրել։

Առնվազն մեկ մարդ է վիրավորվել սևազգեստ անձանց կրակահերթի արդյունքում։

Տեղական La Provence թերթը հաղորդում է, որ զինված խմբավրումը կարծես ինչ-որ մեկին էր փնտրում՝ սպառնալով տեղացիներին։ Նախքան հրաձգությունը խմբավորման անդամները օդ են կրակել, հետո գերեվարել մի երիտասարդին և հեռացել։

Ոստիկանությունը հաղորդում է, որ միջադեպը ահաբեկչություն չէ։

Տեղի դատախազ Խավիեր Տառաբեն նշել է, որ զինված անձինք փխհրաձգության մեջ են մտել ոստիկանության հետ։ Ոստիկանությունը խմբավորմանը պատկանող մեքենան հայտանաբերել է։ Կարճ փոխրհաձգությունից հետո զինված անձինք փախել են։

Վիրավորված մարդը տեղափոխվել է հիվանդանոց գլխի փոքր վնասվածքով։

Նշենք, որ Բուսսերինը Մարսելի հյուսիսում գտննվող բնակելի թաղամաս է, որտեղ գործազրկության մակարդակը շատ բարձր է, տիրում է համատարած աղքատություն և թմրադեղերի շրջանառությամբ զբաղվող խմբավորումները վխտում են։

Աղբյուրը՝ theguardian.com