Աֆրինի գրավումից հետո, այնտեղ հայերից հետո վերացվում են քրդերի, եզդիների, ալևիների հետքերը, ոչնչացվում են հազարամյա պատմական արժեքները, գրում է gazetekarinca.com -ը:

Մարտի 18-ին թուրքական զինված ուժերի կողմից Աֆրինի գրավումից հետո այնտեղ սկսվել է փոխվել ժողովրդագրական պատկերը։ Աֆրինի գրավումից անմիջապես հետո Մարդու իրավունքների սիրիական դիտորդական առաքելության պատրաստած զեկույցի մեջ նշվում էր, որ Աֆրինում իրականցվում է ժողովրդագրական փոփոխության քաղաքականություն։ Լրագրող Էրդողան Ալթանը նշում է, որ Թուրքիայի զինված ուժերը այնպես են անում, որ Աֆրինում մնացած ընտանիքները ստիպված լքեն իրենց բնակավայրերը։ Լրագրողը նաև նշում է, որ Աֆրինում փորձում են վերացնել քրդական հետքերը։

Նշվում է, որ Աֆրինի գրավումից հետո ոչնչացվել են բազմաթիվ շենքեր, իսկ հիմա թրքացվում են քրդական անունները։ Ըստ տարածված լուրերի մի շարք գյուղերի, հիվանդանոցների անուններ արդեն թրքացվել են։
Նշվում է, որ Վիյան Ամարա մշակութային կենտրոնը վերածվել է երեխաների համար թուրքերենի ուսուցման կենտրոնի, Աֆրինի համալսարանի մանսգիտական կենտրոնը վերածվել է բանտի, Մաբաթայում ալևիների ջեմեվին դարձել է Սուլթան Մուրադ ջոկատի ռազմական շտաբը։
Նշենք, որ Աֆրինի գրավումից հետո հրավիրվել էր «Աֆրինի ազատագրման կոնգրես», որի ընթացքում կոնգրեսի խոսնակը տեղեկացրել էր, որ ստեղծվելու է տեղական խորհրդարան, իսկ խորհրդարանի համակարգումը կիրականացնի Հաթայի նահանգապետարանը:

Աֆրինում ժողովրդագրական պատկերի փոփոխության քաղաքականությունը իրականցվում է այս «քաղաքացիական խորհրդի» կողմից։

Կիլիկիայում հայերի ջարդերի վերաբերյալ զեկույց

Ծովակալ դե Ռոբեք

1920թ. մարտի 7 ժամը՝ 16:20
1920թ. մարտի 8 ժամը՝ 17:45
Պրն. Վիլյամսին՝ Ա. Քենեդիի պահանջով:

Մարաշի դեպքերի հաստատում: Այս շրջանում 18 հազար մարդ է սպանվել. Քաղաքը այրվել է, պարենը վերջացել է, իսկ քաղաքը դեռևս չի ազատագրվել: 2000 փախստական հասել է Ադանա: 13 հազար կին և երեխա ձնաբուքի պատճառով ճանապարհին մահացել է: Մարաշում դեռևս 8000 հայ կա և նրանց մեծ մասը վիրավոր է: Զեյթունը մեկուսացվել է: Ադանայի և Տարսոնի համար դեռևս անմիջական վտանգ չկա, բայց այնտեղ անհանգիստ և անկարգ է, անվտանգության առումով ոչ մի վստահություն չկա:

Հիշեցնենք, որ 1920թ․ օգոստոսի 4-ին Ֆրանսիայի օգնությամբ Ադանայում հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց 1921 թվականի հոկտեմբեր 20-ին Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով Կիլիկիայի ողջ բնակչության իրավուքները ոտնահարվեցին: Այս պայմանագրով ֆրանսիացիները 1922 թվականին հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին Ադանայի նահանգը և հեռացան նահանգից: Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 150 հազար հայ բնակչությանը ստիպեց վերստին տեղահանվել ու գաղթել Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլ երկրներ: