ԿԱՐԻՆ — Հարկ չկա, որ լրագրողները դառնան դիվանագետներ և հնչեցնեն դիվանագիտական տեսանկյունից սխալ հայտարարություններ, ինչպես որ արեց Իսրայելի Ռեշետ Բեթ ռադիոկայանի աշխատակից Արյե Գոլանը Արտաքին գործերի փոխնախարար Զիպի Հոտովելի հետ հարցացրույցի ընթացքում։ Հարցազրույցը Քնեսեթի հերթական ձախողված քայլին էր վերաբերվում՝ կապված թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, որի ընթացքում շուրջ 1,5 մլն հայ զոհ է գնացել։

Ամեն անգամ, երբ Թուրքիայի և Իսրայելի միջև ճգնաժամ է առաջանում, Քնեսեթի որոշակի անդամների կողմից ցեղասպանության ճանաչման հարցը (որը սխալ կերպով ներկայցնում են Հայերի ցեղասպանություն՝ մոռանալով, որ հայերն են զոհը, ոչ թե՝ ագրեսորը) բարձրացվում է։ Քանի որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի համար մեծ արժեք ունեն, առաջ քաշված բանաձևը անպայնմանորեն մերժվում է օրենսդիր մարմնի կողմից, չնայած որ Քնեսեթում բոլորը քաջատեղյակ են, որ Հոլոքոստից 73 տարի անց էլ, Իսրայելը և հրեա աշխարհը դեռևս պայքարում են Հոլոքոստի ժխտման դեմ։ Ուստի, որքան են հայերը պայքարելու ցեղասպանության ժխտման դեմ։

Ի դեպ, հարցազրույցի վերջում Գոլանը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ որպես «Թուրքիայում ստեղծված համասական»։

Աղբյուրը՝ jpost.com