ԿԱՐԻՆ- Քըրքայաք, Ուրիշ ֆիլմ և Հարթակ մշակույթի համար կառույցների համատեղ ջանքերով Այնփեթում մեկնարկել է Ապրել միասին» խորագրով ֆիլմի օրեր ծրագիրը։

Քըրքայաք, Ուրիշ ֆիլմ և Հարթակ մշակույթի համար կառույցների համագործակցությամբ առաջին անգամ կայանալիք «Այնթեփի ֆիլմի օրեր» ծրագրի շրջանակներում այնթեփցի կինոսիրահարները հնարավորություն կունենան ծանոթանալաու համաշխարհային հնչեղություն ունեցող ֆիլմերի հետ։ Մայիսի 24-ից 27-ը « Primemall Prestige» կինոթատրոններում ցուցադրվելիք բոլոր ֆիլմերը կունենան թուրքերեն և արաբերեն ենթագրեր։
Ծրագրի շրջանակներում պատերազմի պատճառով առաջացած հարկադիր արտագաղթի, փախստականների խնդրի, սահմանների փոփոխությունների վերաբերյալ ֆիլմերից զատ, կցուդադրվեն նաև «Ապրել միասին» խորագիրը կրող ֆիլմեր։ Պատերազմ, սեր, բարեկամություն, հիշողություն, մեղքի զգացում թեմաների հետ հավասար կցուցադրվեն այնպիսի ֆիլմեր, որտեղ հակառակ բոլոր դժվարությունների մարդիկ փորձում են ապրել միասին։

«Այնթեփի ֆիլմի օրեր» ծրագրի շրջանակներում կինոսիրահարներին կներկայացվի օսկարակիր « Վաճառողը» (ռեժ․ Ասղար Ֆարհադի), «Մարմնի և հոգու մասին» ( ռեժ․ Իլդիկո Էնյեդիի ), «Հույսի մյուս կողմը» (ռեժ․ Աքի Կաուրիսմաքի) , «Ամառ 1993» (ռեժ․ Կառլա Սիմոն), «Ջանո» (ռեժ․ Մեհմեթ Սալիհ Դեմիր) ֆիլմերը։