ԿԱՐԻՆ — Քնեսեթի պատգամավորները 16 կողմ, 10 դեմ ձայնով հավանության են արժանացրել «Մերեց» կուսակցության ղեկավար Տամար Զանդբերգի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը Քնեսեթում քննարկելու առաջարկը:

Քնեսեթի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը խորհրդարան բերեցին՝ ի հակադրություն Թուրքիայի, որի հետ հարաբերությունները Գազայի սահմանի միջադեպի առնչությամբ լարվել են։

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը Քնեսեթում քննարկելու առաջարկը բարձրացրել է «Մերեց» կուսակցության ղեկավար Տամար Զանդբերգին։ Բանաձևի կողմ են 16 օրենսդիրներ։

Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը երկար ելույթ ունեցավ հօգուտ ցեղասպանության ճանաչման։ Բայց նա նաև սխալ համարեց այն կարծիքը, որ ցեղասպանության ճանաչման կոչերը վերագրվում են Թուրքիային և իր առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ճնշելու գործընթաց։

«Իսրայելի Քնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա այն է, ինչ պետք է արվի,- շեշտել է Էդելշտեյնը՝ հավելելով։- Ամաչում եմ լսել, թե ինչպես են ժողովրդի ընտրյալները և հասարակական գործիչները Ցեղասպանության ճանաչումն անվանում «պատասխան թուրքերին»: Մի՞թե պատմությունը փոխվում է Էրդողանի հետ մեր հարաբերություններից»։

«Մերեց» կուսակցության ղեկավար Տամար Զանդբերգը նույնպես կոչ արեց Իսրայելի քաղաքական կուսակցություններին աջակցել ճանաչմանը, որովհետև «կան բաներ, որոնք վեր են քաղաքականությունից և դիվանագիտությունից»։

Նա ժխտում է, որ ճանաչումը կիրառվում է որպես հարված Էրդողանին՝ ասելով․ «մեկ այլ ազգի աղետը քաղաքական խաղաքարտ չի կարող լինել»։

Նշենք, որ Քնեսեթում ամեն տարի բարձրացվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, սովորաբար ներկայացվում որպես օրինագիծ և միշտ մերժվում ստանում Յաիր Ցաբանի կողմից 1989 թվին հարցը խորհրդարան մտցնելուց ի վեր։
Իսրայելի ժխտումը, հայերի դեմ իրականացված ջադերը ճանաչել որպես ցեղասպանություն, կապված է աշխարհաքաղաքական և ռազմավարական հարցերի հետ, դրանց թվում են Թուրքիայի հետ հարաբերությունները․ վերջինս համառորեն ժխտում է, որ օսմանյան թուրերը ցեղասպանություն են իրագործել։

Միացյալ Նահանգները նմանապես խուսափում են մասսայական կոտորածների ճանաչումից՝ վախենալով բարկացնել Թուրքիային։

Չնայած Իսրայելի պաշտոնյաների դիրքորոշմանը, որոշ քաղաքական գործիչներ անցյալում իրենց աջակցությունն են հայտնել ջարդերի ճանաչման վերաբերյալ։

2016թ․ Քնեսեթի Կրթության հանձնաժողովը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանությունը և կոչ է արել կառավարությանը հետևել օրինակին։

Նախագահ Ռուվեն Ռիվլինը, ով Քնեսեթի խոսնակ եղած տարիներին բազմիցս է խոսել հօգուտ ցեղասպանության ճանաչման, 2015թ․ խուսափեց ցեղասպանություն բառից՝ հիասթափեցնելով Հայաստանի առաջնորդներին։

Հայոց Ցեղասպանության հետ կապված մի շարք բանավեճեր են եղել Քնեսեթում, և նույնիսկ նախկին կրթության նախարարը փորձում էր թեման ընդգրկել դպրոցական ծրագրերում։

Հիշեցնենք, որ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նորից շրջանառության մեջ մտավ այն բանից հետո, երբ պաղեստինցիները բողոքի զանգվածային ակցիա կազմակերպեցին մայիսի 14-ին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման առթիվ: Այդ օրը իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով ավելի քան 60 պաղեստինցի սպանվեց: Թուրքիան շատ կոշտ արձագանքեց։ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրեց՝ ասելով, որ իր ձեռքերի վրա «պաղեստինցիների արյունն է»։

Իսկ չորեքշաբթի Իսրայելը, փորձելով պատժել Թուրքիային, մասնավորապես Էրդողանին, տարբեր պաշտոնայների մակարդակով կոչ արեց ստեղծել քրդական պետություն։ Ի դեպ, վարչապետն էլ իր աջակցությունն էր հայտնել 2017թ․ սեպտեմբերին կայացած քրդերի անկախության հանրաքվեին։

Նշվում է, որ 2016թ․ հունիսին կնքած համաձայնագրից այս կողմ թուրք-իսրայելական հարաբերությունների ամենավատագույն շրջանն է։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից այն դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը: Իսկ Կարինը (Էրզրում) դաշնակից ուժերի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը։

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: