Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին տնտեսագետ Մուստաֆա Սյոնմեզը ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ տարադրամի բարձրացում նկատվել է նախագահ Էրդողանի՝ Լոնդոն կատարած այցի ընտացքում տնտեսության վերաբերյալ հայտարարություններից հետո։ Տնտեսագետը նշել է, որ արտարժութային պարտք ունեցող ընկերություններում կարող է սկսվել շղթայական սնանկություն։ Իսկ տնտեսագետ Բահադըր Օզգյուրը կոչ է արել հնրավարինս շուտ տնտեսության մեջ արմատական բարեփոխումներ սկսել։ «Թուրքիան այսօր ոչ միայն ֆինանսական, այլև արտադրական ոլորտին ծանր վնասներ հասցնող լուրջ ճգնժամի առաջ է կանգնած»,- նշել է նա։

Թուրքական լիրան ամիսներ շարունակ արժեզրկվում է, բայց վերջին շաբաթների ընթացում լիրան արժեզրկման նոր ռեկորդներ է սահմանել։
Անդրադառնալով թուրքական լիրայի արժեզրկմանը՝ տնտեսագետ Մուստաֆա Սյոնմեզը նշել է, որ այն պայմանավորված է Լոնդոնում տնտեսության վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունների հետ։
«Օտարերկրյա ներդրողները դուրս են գալիս, իսկ նորերը չեն գալիս։ Երկրի ներսում մարդիկ ապահովության համար փոխում են լիրաները։ Այս ամենով էլ պայմանավորված բարձրանում է նաև դոլարի փոխարժեքը»,- ընդգծել է տնտեսագետը։
Տնտեսագետի կարծիքով, այս ամենը կարող է հանգեցնել շղթայական սնանկացման։
«Ներկայումս փոխարժեքով պարտք ունեցող ընկերությունները շատ մեծ վնաս են կրում։ Նրանք չեն կարող վճարել իրենց բանկային պարտքերը։ Այսինքն, ընկերությունները, բանկերը հնարավոր է սնանկանան։ Հնարավոր է շղթայական սնանկացում լինի։ Եթե ընկերություններում խնդիրներ առաջանան, այն կազդի նաև աշխատակիցների վրա։ Այս ամենից կարող են տուժել բոլորը»,- նշել է Մ․ Սյոնմեզը։
Ըստ մեկ այլ տնտեսագետ Բահադըր Օզգյուրի՝ Կենրտոնական բանկի միջամտությունը խնդրի լուծում չի կարող լինել։
Նա նշել է, որ տնտեսության մեջ պետք է արմատական փոփոխություններ իրականցվի։ Ընտրություններում ով էլ որ հաղթի, միևնույն է նրա առաջ ծառացած ամենամեծ խնդրիներից մեկը տնտեսությունում առկա խնդիրները կլնինեն։

Նա նաև նշել է, որ լիրայի արժեզրկումը մարդիկ կզգան ամռան ամիսներին։

“Դոլարի փոխարժեքի բարձրացումը պարզապես ճգնաժամի ցուցանիշ չէ։ Բայց դոլարը իր ազդցությունն է թողում տարբերի ոլորտների վրա։ Թուրքիայում հիմա սովորական ֆինասնական ճգնաժամ չէ,այս ամենը իր ազդեցությունն է թողում արտադրական ոլորտի վրա։ Դոլարը այս ամենի համար կարմիր ահազանգ է տալիս։ Սա առաջիկա ճգնաժամի կարևոր ցուցանիշն է»-հայտարարել է Բ․ Օզգյուրը:

Աղբյուրը ՝ gazetekarinca.com