ԱՐԵՎՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Մուշում զրահապտ մեքենայից արձակված կրակոցից մահացել է 10-ամյա Վեյսել Թոփլուն։ Մուշի քաղաքապետարանը դեպքի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել է, տեղի ունեցածը դժբախտ պատահար է։

Մուշի Դավուրբաշը թաղամասում երեկ երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում զրահապատ մեքենայից արձակված կրակոցի պատճառով մահացել է 10-ամյա Վեյսել Թոփլուն։ Դեպքից 24 ժամ հետո քաղաքապետարանը հայտարարություն է տարածել։
Քաղաքապետարանը տեղի ունեցածը որակել է որպես դժբախտ պատահար։ Նշվում է, որ դեպքի հետ կապված աշխատանքից ազատվել է 3 աշխատակից։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

«2018թ․ մայիսի 23-ին ճանապարհի փոսը շրջանցելու ժամանակ զրահապատ մեքենայից կրակոց է արձակել։ Կրակոցի պատճառով մահացու վիրավորում է ստացել 10-ամյա երեխա։ Այս դեպքի հետ կապված տարբեր տեսակաետներ ունեցող մի խումբ մարդիկ անհիմն հայտարարություննրով ու մեկնաբանություններով փորձում են պրովոկացիա անել»։

Դեպքի հետ կապված 3 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Դեպքի մանրամասները պարզելու համար Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։

Արևմտյան Հայսատանի նախագահ Արմենակ Աբրահամյանը քննադատել է օկուպանտ ուժերի կողմից կատարված սպանությունը։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը: Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Աղբյուրը՝ gazetekarinca.com