ԿԱՐԻՆ — Ստորև ներկայացնում ենք Կոնգրեսի Հետազոտական ծառայության զեկույցը Սիրիայում զինված հակամարտության վերաբերյալ․

«Սիրիայի հակամարտությունը, որն արդեն 9-րդ տարին է, որ շարունակվում է, մնում է Միացյալ Նահանգների քաղաքականության կարևոր մարտահրավերը։ ԱՄՆ քաղաքականությունը Սիրիայի հանդեպ անցած մի քանի տարիներին ԻՊ-ի դեմ ուղղված հակաահաբեկչական պայքարում առաջնային նշանակություն է ունեցել, բայց նաև ներառել է ընդդիմադիր համայնքներին աջակցություն, քաղաքացիական պատերազմը քաղաքական ճանապարհով լուծելու դիվանագիտական աջակցություն, ինչպես նաև հումանիտար օգնություն Սիրիայում և հարակից երկրներում։ ԻՊ-ի դեմ հակաահաբեկչական գործողությունն իրականացվել է տեղացի գործընկերների հետ և միջոցով՝ Միացյալ Նահանգների ավելի լայն ռազմավարությամբ, որը նախաձեռնվել էր Օբամայի վարչակազմի օրոք և որոշակի փոփոխություններով շարունակվել Թրամփի վարչակազմի կողմից։ Միացյալ Նահանգները միաժամանակ հանդես են եկել քաղաքական նախաձեռնությամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության և ընդդիմության ուժերի միջև բանակցությունների հաստատման հասնելու համար՝ Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում։
Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող ուժերի՝ Իսլամական պետության մայրաքաղաք Ռաքքայի ազտագրումից ի վեր, Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Միացյալ Նահանգները մտնում է «նոր փուլ», որը կենտրոնանալու է «Սիրիայում բռնության նվազման ուղղությամբ հրադադարի և տարածքների կրճատման միջոցով»։
Այս ջանքերն ուղղված են ստեղծելու ազգային մակարդակի քաղաքական գործընթացների համար այնպիսի պայմաններ, որոնց վերջնակետը դառնալու է նոր սահմանադրությունը և ՄԱԿ-ի կողմից վերահսկվող ընտրությունները։ 2018թ․ հունվարին, նախկին պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը առաջ քաշեց վարչակազմի քաղաքականությունը՝ Սիրիայում ԱՄՆ-ի հետագա միջամտության վերաբերյալ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները մտադիր է պահպանել իր ռազմական ներկայությունն այնտեղ ԻՊ-ի վերածնունդը կանխելու համար։
Մինչ օրս, Միացյալ Նահանգները Սիրիայում հումանիտար օգնության համար ուղղել է մոտ 7,7 մլրդ դոլար, իսկ Կոնգրեսը միլիարդից ավել վատնել է Սիրիայի և հարևան երկրների անվտանգությունը և կայունությունը ապահովելու համար։ Պաշտպանության նախարարությունը Սիրիայում ռազմական գործողությունների վրա ծախսել է ավելի քան 18,5 մլրդ դոլար։
2014 թվից ի վեր գործադիրն օգտագործել է ավելի քան 2,2 մլրդ դոլար սիրիացիների վերապատրաստման, վերազինման, խորհրդատվության և աջակցության համար:
Կոնգրեսը նաև քննարկել է ԻՊ-ի դեմ ռազմական ուժ կիրառելու թույլատվության կամ սահմանափանման առաջարկները՝ ի պատասխան Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառման, սակայն չի հաստատել Սիրիայում հատուկ ուժերի կիրառումը:
Այնուամենայնիվ, կարող են հարցեր առաջանալ Սիրիայում ԱՄՆ զորքերի նպատակների, ծավալների և այնտեղ մնալու տևողության մասին, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ դերակատարությունը ԻՊ-ից և հակամարտության կարգավորումից հետո, ինչպես նաև հակամարտությունը քաղաքական ճանապարհեվ լուծելու մարտահրավերների հետ կապված»։

Աղբյուրը՝ https://news.usni.org/wp-content/uploads/2018/05/RL33487.pdf#viewer.action=download