ԿԱՐԻՆ — Թե ինչպես են «հաջողված» ցեղասպանություն կազմակերպել Արևմտյան Հայաստանում մեկ դար առաջ, ինչպես են 1940-ականներին նացիստները գրավել Եվրոպան կամ ինչ է այսօր կատարվում Մերձավոր Արևելքում։ Հեղինակավոր Հարվարդի համալսարանի դասախոս Ումիթ Քուրտը Journal of Genocide Research հանդեսում հրապարակված իր հոդվածում, պատասխանել է այս հարցերին՝ անդրադառնելով՝ Կիլիկիայի հայության զանգվածային բնաջնջմանը։ Գրում է Independent-ը։
Հոդվածի հեղինակ Ումիթ Քուրտը բազմաթիվ փաստերի հիման վրա ներկայացնում է Կիլիկիայի Այնթափ քաղաքում 1915թ․ հայերի դեմ իրականցված ջարդերը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում 1,5 մլն հայերից 20,000-ի տեղահանության, բռնաբարությունների և սպանությունների պատմությունը։ Ոչ միայն մանրամասն ներկայացվում է Այնթափում մանրակրկիտ կազմակերպված տեղահանությունը, այլև պատմությանը քաջածանոթ նմանատիպ ողբերգական դեպքեր է պատմում, ինչպես օրինակ՝ Արևելյան Եվրոպայի հրեական գետտոների սև ցուցակների և հերաներին մահվան ուղարկելու մասին։
Քուրտը նշում է, որ Կիլիկիայում տեղի հանցագործները զբաղված էին ֆերմաների, պիստակների մարգերի, պարտեզների, խաղողի այգիների, խանութների առգրավմամբ, եկեղեցական սեփականության, դպրոցների ու գրադարանների թալանով: Այդ ամենը պաշտոնապես անվանում էին «առգրավում»: Սակայն այն ժամանակ բազմաթիվ մարդիկ Այնթափում գործում էին՝ ելնելով փոխկապակցված շահով։ Հեղինակը ծնվել է Այնթափում և արաբա-քրդական ծագում ունի։ Հոդվածում նա զուգահեռներ չի անցկացրել Հայոց ցեղասպանոթւյան, հրեական Հոլոքոստի և այժմ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների միջև, ուղղակի դեպքերի նմանություններն է առաջ քաշել։
Քուրտը վստահ է, որ Օսմանյան կայսրության կենտրոնական կառավարությունը չէր կարող հաջողել փոքրամասնություններին ոչնչացնելու գործընթացը առանց տեղի բնակչության աջակցության․ «Օսմանցիներին հարկավոր էր, որ Այնթափի մուսուլմանները կազմակերպեին հայերի տեղահանումը, ինչի դիմաց նրանք կստանային տեղահանվածների սեփականությունը»։
Ումիթ Քուրտը այն քիչ գիտնականներից է, ով ընդունում է՝ ցեղասպանությունից առաջ հայերը մեծ տնտեսական դիրք ունեին․ «Մուսուլման հասարակությունը կենտրոնական դերակատարություն է ունեցել ատելության մթնոլորտի ձևավորման հարցում»։ Օսմանները շարունակ կրկնում էին, որ հայերն օգնում էին Թուրքիայի դաշնակիցների թշնամիներին, ինչպես նացիստներն էին կրկնում հրեաների դավաճանության մասին։
«Պետք է քարի սիրտ ունենաս, որ կարողանաս լսել 1915թ․ Այնթափի հայերի պատմությունը», — գրում է Քուրտը։
Հոդվածում գրվում է, որ Օսմանյան «Հատուկ Կազմակերպությունը»՝ «Թեշքիլաթ-ը Մահսուսե»-ն, կազմակերպեց տեղահանությունը։
«Երկու ամիս շարունակվեց տեղահանությունը։ “Հայ աղջիկներին և տղաներին առևանգում էին, հայերի գումարները և զարդեղենը թալանում էին, ժանդարմերիաների և պետական պաշտոնյաների ակտիվ մասնակցությամբ հրապարակային բռնաբարվում էին հայ կանայք»։
Բայց Այնթափի հայերը լավատես էին և ցավոք, չէին կարողանում հավատալ իրենց ճակատագրին։
Հուլիսի 30-ին հայկական ընտանիքներին հրամայվեց 24 ժամվա ընթացքում հեռանալ քաղաքից։ Սկզբում միայն ուղղափառ քրիստոնյաները տեղահանվեցին՝ հետևում թողնելով իրենց ողջ ունեցվածքը։ Ցեղասպանությունից մազապուրծ եղած մեկը հիշում է․ “մեր հարևան թուրքերը երգում էին իրենց տներում, մենք լսում էինք՝ «շունը հեռանալու ճանապարհին է․․․»։ Մեկ շաբաթ հետո մեկ այլ 50 ընտանիք տեղահանվեց՝ հարձակման ենթարկվելով ոստիկանության բանդաների կողմից՝ տեղի Գյուղատնտեսական բանկի մենեջերի գլխավորությամբ։
Այնթափում կանանց բռնաբարում էին և ուղարկում հարեմներ։ Տեղի գյուղապետը սարի գագաթից 6 երեխայի ցած ներտեց։ Օգոստոսի 13-ին արդեն 1500 հայ Այնթափից տեղահանվել էր։ Հետո հերթը հասավ կաթոլիկ հայերին։ Քիչ քանակությամբ հայեր՝ բողոքական եկեղեցու ներակայացուցիչներ, մազապուրծ եղան։ Բայց 600 բողոքական ընտանիքից, գրեթե 200-ը 1916թ․ հունվարին բռնեցին Դեր Էլ-Զորի ճանապարհը։
«Տեղահանությամբ զբաղվող հանձնաժողովներում», ովքեր՝ որոշում էին հայերի ճակատագիրը, կարելի էր տեսնել խորհրդարանում Այթափի տեղական անդամին և նրա եղբորը, տարբեր տեղացի պաշտոնյաների, նահանգապետին, երկու պաշտոնյայի ֆինանսական բաժնից, երկու դատավորի, Այնթափի դատարանի առաջին քարտուղարին, երկու իմամի, բժշկի, իրավաբանի և այլով։
Այնթափի 32 հազար հայերից 20 հազարը զոհ գնացին ցեղասպանությանը»։
Բայց հոգիները փրկվեցին
Հեղինակը նշում է, որ այսօրը նույնը կատարվում է Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյա աղջնակներ սպանվեցին իսլամիստների կողից, եզդիների կոտորածներ տեղի ունեցան։
Սա նոր բան չէ, բայց մի բան է, որ մենք հաճախ մոռանում ենք։ Էթնիկ զտումները, ցեղասպանությունը, մասսայական տեղահանություները կարող էին ուղղորդվել Կոստանդնուպոլսի, Բեռլինի կամ Մոսուլի կողմից, բայց պատերազմի հանցագործները իրենց հանցանքներն իրականցնելու համար որոշակի մարդկանց կարիք ունեին կամ ինչպես գերմանական հին ասացվածքն է ասում՝ «Օգնությայն կարիք ունեին, որ սայլը տեղից շարժվեր»․․․
Աղբյուրրը՝ independent.co.uk
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից այն դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը: Իսկ Կարինը (Էրզրում) դաշնակից ուժերի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքը։
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության: