Վատիկանյան L’Osservatore Romano թերթը անդրադարձել է 100-ամյա վաղեմության իրադարձություններին, ըստ պարբերականի, «նոր ժողովուրդները թակել են պատմության դուռը, և ժամանակն է նրանց տալու այն տեղը, որը՝ պահանջում էին»։

Խոսքը գնում է Առաջին Համաշխարհային պատերազմի հետևանքների մասին, որի արդյունքում փլուզվեցին 4 կայսրություններ՝ Ավստրո-հունգարական, Գերմանական, Օսմանյան և Ռուսական։ Բացառությամբ Գերմանականի, մյուս երեք կայսրությունների տարածքը վերածվեց լաբորատորիայի, որտեղ ստեղծվում և ոչնչանում էին պետականություններ, որոշները վերածնվում էին, որոշներն էլ զրոյից կազմավորվում։ Լուծվում էր հսկայական աշխարհաքաղաքական և պատմական նշանակության առաջադրանք․ թե որ ժողովուրդները արժանի կլինեն ինքնիշխան պետության, իսկ որոնք կհայտնվեն այլ պետությունների կազմում։
Սրա հետ կապված, Հռոմի Բենեդիկտ XV-ը նախկին կայսրությունների տարածքներում միսիոներական աշխատանքների կոնտեքստում 1919թ․ հրապարկում է Maximum Illud հանրագիտարանը։ Գրքում պապը եվրոպական միսիոներներին առաջարկում է ազատագրվել ազգայանականությունից, ազատագրվել ենթակա ժողովուրդների հանդեպ եվրոպական գերազանցությունից և խրախուսել տեղական լեզուները օգտագործումը՝ «գաղութարարների լեզվի» փոխարեն։
Ինչպես նշում է վատիկանյան թերթը, «այդ հեռանկարում մենք հասկանում ենք պատճառները, որոնցով Հռոմը հանդես եկավ ընդդեմ անգլո-ֆրանսիական՝ Մերձավոր Արևելքը մասնատելու համաձայանգրի», որը, ըստ ամենայնի, 1916թ․ Սայս-Պիկոյի համաձայնագիրն էր՝ այն անվանելով «անգլո-ֆրանսիական երկիշխանության» կողմից պարտադրանք։

Բայց այսօր Եվրոպական միությունն ինքը կարող է բախվել մի իրավիճակի, երբ իր իսկ դեմ Սայս-Պիկոյի նման մեկ այլ պայմանագիր ընդունվի, որը սպառնում է ձևափոխել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված եվրոպական բազմալեզու, բազմաէթնիկ և բազմակրոն տարածքը։

Նշենք, որ նմանատիպ մի համաձայնագիր առաջարկվել է 1948թ․ մայիսին Հաագայի կոնգրեսի ժամանակ, որտեղ եվորպական 17 երկիր ընդհանուր հաշվող ուղարկել էին 700 հոգանոց պատվիրակություն։ Այդ օրը Ֆրանսիայի, Իտալիայի և Նիդերլանդների ներկայացուցիչները հանդես եկան հօգուտ «դաշնային տարբերակի»․ նրանք պահանջում էին ազգայնական Եվրոպայից, որ առանձին անդամ-պետությունները հրաժարվեին իրենց ազգային ինքնորոշումից՝ հօգուտ դաշնային ինստիտուտների։ Հատկապես դրան ձգտում էր երիտասարդությունը, որը, ըստ հոլանդական կաթոլիկ կուսակցության ներկայացուցչի, «ուզում էր եղածից բացառապես տարբերվող ինչ-որ նոր բան, ինչը կհանգեցներ պատերազմի»։

Երկրորդի մասին խոսում էր Վատիկանը, որը հանդես էր գալիս հօգուտ միասնական Եվրոպայի, բայց որում պետք է ոչնչանային ազգային, էթնիկ և կրոնական տարբերությունները՝ Եվրամիությանը միաժամանակ վերադարձնելով իր քրիստոնեական ակունքներին։

Երրորդ ուժը ներկայումս Եվրամիությունը ղեկավարող էլիտան է, որը պահանջում է, որ միության անդամ երկրները դուրս գան կազմից կամ վերադառնան իրենց ազգային փոխարժեքներին։ Ի դեպ, հարցումները ցույց են տալիս, որ եվրոպացիների 38 տոկոսը գտնում է, որ այս ուժը ժողովրդավարության համար սպառնալիք է, իսկ 63 տոկոսը հենց նրանց է տեսնում որպես տարածաշրջանում առկա խնդիրների միակ լուծող։

Բայց մյուս կողմից էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններ են․ վերջինս «անսպասելի սպառնալիք է», որի դեմ եվրոպացիները դեռևս չեն կարողանում դեղամիջոց գտնել, որովհետև դրա լրջության հարցով կոնսենսուս չկա։ Այդ առումով կարծիք կա, որ եթե Թրամփը երկրորդ անգամ վերընտրվի, ապա ԱՄՆ-ը կշարժվի ԵՄ-ն վերաձևելու ուղղությամբ։ Եվ բացառված չէ, որ ԵՄ-ի վերաբերյալ հայտնվի նոր «Սայս-Պիկոյի համաձայնագիր»։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2421742.html