Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը արցախյան հիմնախնդրի շուրջ հնարավոր զարգացումների վերաբերյալ:

«Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացակյանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց: Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ԱԳՆ-ից, «նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին առնչվող ակտուալ հարցեր, այդ թվում՝ Դուշամբեում հունիսի 1-ին սպասվող ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև Աստանայի հունիսի 11-ի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի մասին»:

Բացի այդ, նշվում է, որ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առաջիկա հանդիպումը, որ «Հայաստանը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների դինամիկան, ինչպես նաև մտադիր է ադրբեջանական կողմի հետ վերականգնել հանդիպումները»:

Ավելի վաղ Մնացականյանը հայտարարել էր, որ «Երևանը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկում է հանդիպումների ժամանակացույցը»: Ավելին, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի՝ մեծ աղմուկ հանած հայտարարությունը՝ հակամարտությունն արագ կարգավորելու վերաբերյալ, Զոհրաբյանը նշել է, որ «բնականաբար, մենք խոսում են փոխհամաձայնության մասին, բայց որի հիմքում, նախ և առաջ, պետք է լինեն այն շահերն ու նպատակները, որոնք ապահովում են Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը»:

Միաժամանակ հենց ինքը՝ Արցախի Հանրապետությունը, ՄԱԿ-ում բանաձև տարածեց, որում ասվում էր, որ Ադրբեջանը փորձում է փոխել կարգավորման ընթացքը, որում ավելի շատ է մեծանում Արցախի դերակատարությունը:
Մի՞գուցե սա Հայաստանի ինչ-որ օրակարգի ածանցյալն է:

Իրականում Բաքուն չի հրաժարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջորդությամբ իրականացվող բանակցային ձևաչափից: Մինչդեռ հենց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանին որպես կողմ վերադարձնելու անհրաժեշտության մասին:

Մեկ այլ տարօրինակ հայտարարություն հնչեց ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից. «Կա ցանկություն, այնուամենայնիվ, մոտենալ կարգավորմանը այնպիսի միջոցներով, որոնք քաղաքակիրթ են ճանաչվել և փորձարկվել են արդյունավետության առումով»: Ի՞նչ է ուզում սրանով ասել:

Փաստ է, որ բանակցություններնիրենց արդյունավետությունը ցույց են տվել, երբ առկա էր եռակողմ բանակցային ձևաչափ, և որոշակի արդյուքների էին կողմերը հասել, ինչի շնորհիվ 1994թ. մայիսի 12-ին կողմերը ստորագրեցին հրադարարի պայմանագիրը: Բայց հետագայում Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղվեց, իսկ Երևանի և Բաքվի բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում իրական արդյունք չտվեցին: Կողմերի պահանջները հիմնավորապես տարբերվում են:

Այժմ հակամարտության կարգավորումը փակուղու մեջ է, որի մեջ հայտնվել են ոչ միայն միջնորդները, այլև կողմերը, որոնց համաև բարդ և անսովոր իրավիճակ է: Ի՞նչ անել:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Մինսկի խմբի համանախագահների հետ Փարիզում կայացած հանդիպումը, նշել է, որ «Հայաստանի ղեկավարության մտադրությունը, բանակցային գործընթացի մեջ ներգրավել Լենային Ղարաբաղի «ստեփանակերտյան ռեժիմը», նշանակում է, որ Երևանը ցանկանում է վերջ դնել խաղաղ բանակցություններին»:

Իսկ նրա հայ գործընկեր Մնացականյանը հակառակը համաձայնում է Բաքվի հետ երկխոսության շարունակությանը:
Այս դեպքում հարց է ծագում՝ ինչ է անում հայկական կողմը. Երևանն այս փուլում կա՛մ հրաժարվում է, կամ սառեցնում է «Փաշինյանի բանաձևը»՝ Ստեփանակերտը բանակցությունների կողմ դարձնելու հայտարարությունը:

Այս պարագայում շատ հիմնավորված է Մամեդյարովի և Մնացականյանի հանդիպման ենթադրությունը: Բայց ինչո՞ւ է Ադրբեջանը ձևացնում: Չէ՞ որ ինչպես շատերն են ենթադրում, մինչև Հայաստանում չկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ և չձևավորվի նոր իշխանություն, ղարաբաղյան կարգավորման հարցում տեղաշարժեր սպասել պետք չէ: Կամ էլ պահը կօգտագործվի, և Փաշինյանին կստիպեն ստորագրել այն, ինչից հրաժարվում էր Սերժ Սարգսյանը:
Ակնհայտ է, որ ինչ-որ բան նախապատրաստվում է, և ինչ-որ մեկը գիտի, թե կոնկրետ ինչ:

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2421731.html