ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ- Վանի նահանգապետարանը անվտանգության նկատառումներով արգելել է ցույց կամ հավաք անցկացնել։
Վանի նահանգապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի՝ մայիսի 29-ից 30 օրով արգելվում են նահանգի տարածքում ցանկացած տեսակի երթերը, մամուլի հաղորդագրությունները, հանրահավաքները, վրաններ խփելը, պաստառներ բացելը, նստացույց կամ նմանօրինակ այլ գործողություններ և միջոցառումներ իրականացնելը: Արգելքը չի տարածվում ընտրական աշատանքների և պետական կառույցների գործողությունների վրա։
Նահանգապետարանի հայտարարությունում նշված է, որ նման միջոցառում ձեռնարկվել է շրջանի տարածքում խաղաղություն և անվտանգություն, անձնական անձեռնմխելիություն, կյանքի և սեփականության անվտանգություն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Հիմք ընդունելով Սևրի պայամանգրի 93-րդ կետը՝ Արևտյան Հայաստանը լիովին ճանաչում է փոքրամասնությունների իրավունքները։