Մայիսի 30-31-ին պաշտոնական այցով Վրաստանում է գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Վարչապետերի դեմ առ դեմ հանդիպումից հետո, երկու երկրի կառավարության անդամների մասնակցությամբ տեղի է ունենալու ընդլայնված ձևաչափով հանդիպում:Պաշտոնական այցի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Վրացագետ Ջոնի Մելիքյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում որ վարչապետը Վրաստան է մեկնել մեծ պատվիրակությամբ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ այցը լինելու է բազմաբովանդակ ու արդյունավետ: Նա մասնավորապես նշել է․ որ այցը նախ ճանաչողական բնույթ է կրելու։ Սակայն այցից հետո կարելի է սպասել, որ որոշ ժամանակ անց հայ-վրացական հարաբերություններում կլինի զարգացման նոր փուլ։

Վարչապետի այցը Ջավախք շատ կարևոր է: Նախ այն համաձայնեցված է Թբիլիսիի հետ, ինչը երկկողմանի ուղերձ է՝ ինչպես դրսի որոշ ուժերին, այնպես էլ ներսի որոշ քաղաքական շրջանակներին: Ուղերձը հետևյալն է. Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում ոչ թե անջատող, այլ միացնող շրջան է: Այն կամուրջ է հայ-վրացական հարաբերություններում։

Վրացագետը հավելել է նաև, որ վերջերս Ջավախքում ակտիվացել են բողոքի ակցիաները Թուրքիայի որոշ քաղաքացիների ապօրինի գործողությունների դեմ: Ջավախքի բնակիչները, ոչ միայն հայերը, բողոքում են, որ որոշ անձինք գալիս, իրենց գույքը գողանում են և տեղափոխում Թուրքիայի տարածք: Սահմանապահներն էլ լիարժեք չեն կատարում իրենց աշխատանքը: Այցի շրջանակում այս և այլ հարցեր ևս կարող են ուղղվել ՀՀ վարչապետին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում