Հայաստանում ապրիլին տեղի ունեցած անարյուն իշխանափոխությունը շատ հարցեր է առաջացրել, հատկապես, թե ովքեր եէին դրսից խաղացողները։ Առաջին հայացքից, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից որևէ միջամտություն չի եղել, որևէ կոչ չի հնչել ներքաղաքական ուղղվածությունից զատ։ Ավելին, Ռուսաստանը նույնիսկ ԱԳՆ մակարդակով աջակցում էր Երևանի ցույցերի արդյունքները։ Ջերմ էր նաև վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Բայց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունից դուրս մնաց մի շատ հետաքրքիր պահ․ ապրիլի 9-ին կայացած նախագահ Արմեն Սրագսյանի երդմնակալության արարողության հյուրերի կազմը։ Երդմնակալությունը տեղի ունեցավ բողոքի ակցիաներից ընդամենը 3 օր առաջ։ Գրում է Regnum-ը։

Արարողության ժամանակ նկատելի էին հայ հասարակության համար անծանոթ երեք դեմքեր՝ Գարի Բերնստենը, Մարտին Սիլվերստեյնը և Ռոջեր Նորիեգուն։

Գարի Բերնստենը հանդիսանում է ամերիկյան ուժային կառույցների և դաշնային գործակալությունների խորհրդական։ Նախկինում նա եղել է ԿՀՎ-ի բարձրաստիճան սպա, բացի այդ, ղեկավարել է հակաահաբեկչական կարևորագույն գործողություններ, այդ թվում՝ Նյու Յորքում տեղի ունեցած սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետաքննությունը և այլն։

Այժմ ԿՀՎ-ի գլխավոր առաջադրանքների լուծողներն են Բերստենի աշակերտները, իսկ հետախուզական և ուժային կառույցների շրջանակներում թոշակի անցած հետախույզը քիչ ազդեցություն չունի։

Ինչ վերաբերվում է Մարտին Սիլվերստեյնին, ապա նա զբաղեցրել է Ուրուգվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2011-2005թ․։ Ընտրությունների շրջանում նա մեծ դերակատարություն է ունեցել Դոնալդ Թրամփի անցումային թիմում, այսինքն՝ ինքն է կարգավորոել իշխանափոխության ընթացքը մինչև երդմնակալության օրը։ Նա մտերմիկ հարաբերություններ ունի և՛ նախագահ Թրամփի, և՛ նրա փեսայի՝ Կուշների ընտանիքի հետ։ Ի դեպ, վերջինս իր կնոջ՝ Իվանկա Թրամփի հետ այսօր մեծ ազդեցություն ունի Սպիտակ Տան քաղաքականության վրա։

Եվ երրորդ ամերիկացի հյուրը՝ Ռոջեր Նորիեգան էր, ով աշխատում էր ԱՄՆ Պետդեպում, որտեղ նա մասնագիտացել է արևմտյան կիսագնդի պետությունների վրա։ Նորիեգան ԱՄՆ Պետդեպի քարտուղար Մայքլ Պոմպեոյի և ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ սերտ հարաբերություններ ունի։

Հետաքրքիր է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ծանոթ չէ այս երեքից և ոչ մեկի հետ, չնայած որ նա Մեծ Բրիտանիայում մեծ կապեր ունի, չհաշված, որ երկար տարիներ հաջողակ բիզնեսմեն է եղել այդ երկրում։

Պարզվում է, որ ամերիկացիների այս խմբին հրավիրել է ոմն Արմեն Մելիքյանը, ով ԱՄՆ քաղաքացի է հանդիսանում և նախկինում հրապարակայնորեն երբեք հանդես չի եկել։ Ի դեպ, Մելիքյանը երդմնակալությունից հետո էլ շարունակեց մնալ Հայաստանում։
Նման ոչ պարզ դեմքերի ներկայությունը Երևանում, այն էլ միաժամանակյա, բազմաթիվ հարցեր է առաջացնում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանց այցից հետո Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Պարզ է, որ նրանք հետախուզական նպատակներով էին Երևանում։ Այնուամենայնիվ, նրանց այս լռակյաց այցը մտածելու տեղիք է տալիս։

Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2423146.html