Գերմանիան կշարունակի Իրանին ընդառաջել տնտեսության և առևտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը պահպանում Է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել Է ԳԴՀ-ի ԱԳ նախարար Հայկո Մաասը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Իրանի հույսերն արդարացնելու համար կշարունակենք ջանքեր գործադրել տնտեսության և առեւտրական լավ հարաբերությունների վերականգնման հարցում այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը պատրաստ Է և կկարողանա ապացուցել, որ ինքը կատարում Է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»,- ասել Է Մաասը:

Նա հավելել Է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը «կենտրոնական դեր Է խաղում Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանի կայունության ապահովման գործում»։

Աղբյուրը՝ https://ria.ru/world/20180529/1521579124.html