Արմտյան Հայաստանի Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամեանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ երեխաներ,
Այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս ուրախ ու հրաշալի տոնի կապակցությամբ:
Այսուհետ պետք է արվի հնարավոր ամեն բան, որպեսզի դուք ապրեք անհոգ ու երջանիկ, ապահով ու բարեկեցիկ, որպեսզի ձեր մանկությունը լինի խաղաղ ու անամպ, լի ամենավառ գույներով ու թանկ հիշողություններով:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, թանկագի՛ն փոքրիկներ, եւ մաղթում քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ճանապարհին»: