Արևմտյան Հայաստանի դաժան ճակատագրի պատճառով Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առանձին է ներկայացնում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովրդին՝ պայքարելով CONIFA-ի՝ չճանաչված պետությունների աշխարհի առաջնությունում։
Այս տարի թիմին աջակցում են միջազգային խաղացողներ Արթուր Եդիգարյանը և Գևորգ Կասպարովը։ Թիմը եզրափակիչ դուրս գալու մեծ շանսեր ունի։
Հիշեցնենք, որ Լոնդոնում անցկացվող CONIFA-ի աշխարհի առաջնությունն արդեն մեկնարկել է։ Արևմտյան Հայաստանի ազգային հավաքականը մեկ խաղ արդեն անցկացրել է Ճապոնիայիում միավորված կորեացիների հետ։ Արդյունքը եղել է՝ ոչ ոքի։
Այսօր տեղի է ունենալու Արևմտյան Հայաստանի հավաքականի խաղն ընդդեմ Փենջաբի։
Առաջին խաղակես
Երկրորդ խաղակես
Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Կարինը (Էրզրում) Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքն է, որը ճանաչված է դաշնակից երկրների կողմից։