Սիրիային ավիահարվածներ հասցնելու որոշումը ամերիկյան կոնգրեսի հավանության անհրաժեշտությունը չուներ, քանի որ այդ հարցը վերաբերում է ԱՄՆ ազգային շահերին։ Այս մասին ասվում է երկրի արդարադատության նախարարության հաշվետվությունում, փոխանցում է Defense News պորտալը։

22 էջանոց փաստաթղթում գերատեսչությունը ԱՄՆ-ի և դաշնակիցների՝ այս տարվա ապրիլին Սիրիային ուղղված ավիահարվածները բացատրում է «տարածաշրջանում կայունությանն օժանդակելու և մարդասիրական աղետը կանխելու» անհրաժեշտությամբ։

Նշվում է նաև, որ հարձակման նպատակն այն է, որ հակառակորդին իբր թե ստիպեին, որ հրաժրվեր քիմիական զենքից։