Թուրքիայի Կարս նահանգում մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ուժերի համատեղ զորավարժություններ:

Հունիսի 1-ին Թուրքիայի զինված ուժերի կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ զորավարժությունները նպատակ են ունեցել ընդլայնել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համագործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում, բարձրացնել զինուժի երկուստեք կոորդինացման մակարդակը։
Նշվում է, որ Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցել է մեխանիզացված հետևակային բրիգադ։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:
Կարինը (Էրզրում) Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքն է, որը ճանաչված է դաշնակից երկրների կողմից։

Աղբյուրը` Mynet