Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը մինչ օրս չի կայացել ԱՄՆ-ում ընթացող կատաղի ներքաղաքական պայքարի պատճառով: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Դա անհրաժեշտ Է հարցնել Միացյալ Նահանգների մեր գործընկերներին: Իմ կարծիքով՝ դա ԱՄՆ-ում ներքաղաքական կատաղի պայքարի հետեւանքն Է»,- ասել Է Պուտինը Ավստրիայի ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից մեջբերումներ Է արել Ավստրիայի ռադիոն: